«Կադրերի բաժին N 168»-ում Արքմենիկ Նիկողոսյանն է. «Եղնիկների որսորդը»
«Կադրերի բաժին N 168»-ն այս շաբաթ ընթերցողներին ներկայացնում է գրականագետ Արքմենիկ Նիկողոսյանի կինոառաջարկը՝ անգլիացի ռեժիսոր Մայքլ Չիմինոյի «Եղնիկների որսորդը» (Michael Cimino «The Deer Hunter ») 183 րոպե տևողությամբ դրաման:
Ֆիլմն ԱՄՆ-ի և Մեծ Բրիտանիայի համատեղ կինոարտադրություն է ՝ նկարահանված 1978 թվականի դեկտեմբերի 8-ին՝ Վիետնամից ամերիկյան զորքերի դուրսբերումից ուղիղ հինգ տարի անց: «Եղնիկների որսորդը» պատմում է վիետնամական պատերազմ զորակոչված սլավոնական ծագմամբ երեք երիտասարդ ամերիկացիների ճակատագրի մասին՝ նկարագրելով պատերազմական արհավիրքին նախորդած և հաջորդած որոշ դրվագներ և իրադարձություններ: Ֆիլմի գլխավոր հերոսին մարմնավորել է լեգենդար Ռոբերտ դը Նիրոն:
Գրականագետ Արքմենիկ Նիկողոսյանն իր առաջարկած ֆիլմի մասին ասում է. «Սա շատ դաժան, բայց իմ ամենասիրելի ֆիլմերից մեկն է: Այս ֆիլմը միանգամից օգնում է հիշել անցյալդ, հասկանալ ներկադ և ինչ-որ տեղ կանխագուշակել ապագադ: Այստեղ լավագույն կերպով նկարագրված է գեղեցիկ երիտասարդություն, դրա կործանումը՝ սարսափելի և չավարտվող պատերազմի արդյունքում, հերոսի հուսահատ ջանքերը՝ փրկելու ընկերներին… և այլն: Հիմա էլ այս ֆիլմի մասին խոսելուց լարվում եմ: Հասկանալու համար, թե որքան ազդեցիկ է այն, պետք է ուղղակի նայել»:
«Եղնիկների որսորդը» տարբեր տարիների արժանացել է մի շարք հեղինակավոր կինոմրցանակների, այդ թվում նաև՝ հաղթող ճանաչվել «Օսկարի» միանգամից 5՝ Տարվա լավագույն ֆիլմ, Լավագույն ռեժիսոր, Երկրորդ պլանի լավագույն տղամարդ դերասան, Լավագույն մոնտաժ և Լավագույն ձայն անվանակարգերում:
Ֆիլմը կարող եք դիտել այստեղ`
168.am-ը մաղթում է հաճելի կինոդիտում։
Խորագիրը վարում է Նվարդ Մանվելյանը