«Սպիտակը սպիտակի վրա»

Վերջերս կայացավ գրող Վրեժ Նահապետյանի «Սպիտակը սպիտակի վրա» բանաստեղծական ժողովածուի շնորհանդեսը: Նա 67-ամյա առույգ, կյանքի հանդեպ մեծ հետաքրքրասիրությամբ լի մեղվաբույծ է, ով ժամանակին ոսկերչական գործարանում աշխատել է՝ որպես գլխավոր նկարիչ: Գրում է շուրջ 50 տարի, սակայն միայն այսօր է «խիզախել» հրատարակել իր առաջին գիրքը: «Սպիտակը սպիտակի վրա» գրքի շնորհանդեսի ամենակրտսեր ունկնդիրը գրողի մի քանի ամսական թոռնիկն էր, ով լսում էր պապի բանաստեղծությունները՝ զարմացած աչուկները լայն բացած: Երգահան Ռուբեն Հախվերդյանը, ով Վ.Նահապետյանի մանկության ընկերն է, իր խոսքում նշեց, որ իր երգացանկում կան երգեր, որոնց համար ներշնչման աղբյուր են հանդիսացել ընկերոջ բանաստեղծությունները:

Սպիտակ (4)

Vrej Nahapetyan (1)

Vrej Nahapetyan (3)

Կարդացեք նաև

«Գրքի մեջ կա մի բանաստեղծություն՝ «Սպիտակը սպիտակի վրա», սակայն չեմ կարող ասել, թե գրքի ամբողջ ասելիքն ամփոփված է տվյալ բանաստեղծության տողերում: Այս գրքում գրված բանաստեղծությունները ես համարում եմ բարի, սպիտակ: Ընդհանրապես պոեզիան ինքնին բարի է: Ասել է թե՝ բարին՝ սպիտակ թղթի վրա: Այդ է խորհուրդը»,- մեզ հետ զրույցում նշեց գրողը:

Մոտավորապես 260 բանաստեղծություն կա այս գրքում: Ընդգրկում է իմ ստեղծագործական ողջ ժամանակահատվածը՝ մոտ 50 տարի: Գրելուց երբեք չեմ ակնկալել, որ կարող է այս ամենն ամփոփվել մեկ գրքի էջերում:

Vrej Nahapetyan (2) Vrej Nahapetyan (4)

– Ինչպե՞ս եք մտադիր սպառել այս գիրքը, հատկապես՝ մեր չկարդացող իրականության, հասարակության պարագայում: Ընդհանրապես ակնկալիքներ կա՞ն, որ գիրքը կվաճառվի:

– Ես աշխատել եմ նաև բիզնեսի բնագավառում, ոսկերչական գործարանում՝ իբրև գլխավոր նկարիչ: Գիտեմ, որ բիզնեսը նրբություններ ունի, առավել ևս՝ գրքի բիզնեսը: Ամեն ինչ գալիս է մատուցման տարբերակից:

– Բանաստեղծությունները բավականին կարճ են և դյուրընթեռնելի: Դա արված է հատուկ «ծույլ» ընթերցողի՞ համար:

– Պատճառն ալարկոտությունը չէ: Իմ բանաստեղծությունները ոչ թե չափածո են, այլ չափածոյի չափածոն են: Ես շատ ընկերներ ունեմ՝ աշխարհում: Նույնիսկ ոմանք Նյու Յորքից արդեն իսկ առաջարկել են թարգմանել գիրքը եռալեզու, որ այն հետագայում վաճառվի ԱՄՆ-ում: Այս գիրքը հիմնականում ներքին շուկայի համար է նախատեսված: Եթե գիրքը վաճառվի Լոս Անջելեսում, դա ևս, ըստ իս, ներքին շուկա է: Նկատի ունեմ հայերիս քանակն այդ քաղաքում:

Թերևս, Վրեժ Նահապետյանի սերն առ պոեզիա և այս հիրավի բարի գրքի ի հայտ գալու «արդարացումը» թաքնված է նրա «Որ ապրեն» բանաստեղծության տողերում:

«Որ ապրեն»

Ես աշխատել եմ
Մտքերին մարմին տալ,
Անօգուտ…
Ես աշխատել եմ
Մտքերին մարմին տալ,
Անիմաստ…
Ես աշխատել եմ
Մտքերին մարմին տալ,
Որ ապրեն…

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Փետրվար 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Հունվար   Մարտ »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
29