Տնտեսական ակտիվությունը հունվարին աճել է 5.5%-ով
ՀՀ տնտեսական ակտիվության ցուցանիշը 2016 թվականի հունվարին՝ նախորդ տարվա հունվարի նկատմամբ, աճել է 5.5%-ով: Այս մասին տեղեկանում ենք ՀՀ Ազգային վիճակագրական ծառայության կողմից հրապարակված նախնական մակրոտնտեսական ցուցանիշների զեկույցից։
Նշենք, որ 2015 թվականի հունվարին ՏԱՑ-ի աճի տեմպը շատ ավելի ցածր էր՝ 1.3%։
Ըստ ոլորտների՝ հունվարին ամենատպավորիչ աճը գրանցվել է արդյունաբերության ոլորտում՝ 15.7% (արտադրանքի ծավալը՝ 94.4 մլրդ դրամ)։
Շինարարության և ծառայությունների աճի տեմպը նույնն է՝ 5.1%։ Գյուղատնտեսության ոլորտն աճել է 1.5%-ով։
Անկումը շարունակվում է ներքին առևտրաշրջանության ուղղությամբ։ Այս տարվա հունվարի ներքին առևտրաշրջանառության ծավալը կազմել է 117.9 մլրդ դրամ, ինչը 2.7%-ով ցածր է 2014 թվականի հունվարի ցուցանիշից։