Բաժիններ՝

Skype-ի 6 հնարավորություն, որոնց մասին դուք չգիտեք

Marketium.ru կայքը գրում է, որ աշխարհում շատերն են օգտագործում Skype-ը: Կայքը ներկայացնում է մի քանի հնարավորություն, որոնց մասին դուք չգիտեք:

1. Ինչպես իմանալ, թե ինչ ինչ սարքի վրա է միացված Skype-ը: Ամեն ինչ շատ հեշտ է: Դրա համար ցանկացած անձի հետ չաթում հավաքեք հետևյալ հրամանը՝  /showplaces ,  և մի քանի րոպեների ընթացքում համակարգը կառանձնացնի բոլոր սարքերը, որոնց վրա միացված է Skype-ը: Ընդ որում, հաշվի առեք, որ օգտատերը, որի հետ չաթում ուղարկել եք հրահանգը, չի տեսնում այդ հաղորդագրությունը:

chncdhaHR0cDovL21hcmtldGl1bS5ydS93cC1jb250ZW50L3VwbG9hZHMvMjAxNi8wMi9zZWtyZXR5LXNrYWpwYV9jNGNhNDIzOGEwYjkyMzgyMGRjYzUwOWE2Zjc1ODQ5YjEuanBn.prx.cb87f6b7

2. Գաղտնի սմայլիկներ: Skype-ում գոյություն ունեն մի շարք գաղտնի սմայլիկներ, այդ թվում՝ դրոշներ:

Կարդացեք նաև

chncdhaHR0cDovL21hcmtldGl1bS5ydS93cC1jb250ZW50L3VwbG9hZHMvMjAxNi8wMi9zZWtyZXR5LXNrYWpwYV8zMGYzMjJmNTk2OWYzYjI5YzEyZmRhYjdjNjBiNzA4MC5qcGc=.prx.a1aec67c

Դրանք ստանալու համար օգտագործեք (flag:XY) կոդը, որտեղ XY-ը երկրների անուններն են: Բացի այդ՝ գոյություն ունեն բազմաթիվ այլ հետաքրքիր սմայլիկներ, որոնք ստանալու համար պետք կգան հետևյալ կոմբինացիաները՝

(smoking) կամ (ci) ծխող սմայլիկ
(bug)  միջատ
(poolparty)  երեկույթ լողավազանի մոտ
(bandit) բանդիտ
(drunk) հարբած սմայլիկ
(headbang)  սմայլիկը գլուխը խփում է պատին
(rock)  ռոք
(toivo) տղա և շուն
(brokenheart) կոտրված սիրտ
(phone) հեռախոս
(soccer) սմայլիկ, որ ֆուբոլ է խաղում
(swear) հայհոյող սմայլիկ

3. Տեսահսկում: Skype-ի միջոցով կարող եք միանալ տանը տեղադրված տեսանկարահանող սարքին և իմանալ, թե ինչ է կատարվում տանը:

3

3-1

4. Համատեղ պրեզենտացիաներ: Skype-ը հնարավորություն է տալիս ցույց տալ համակարգչի էկրանը: Զրուցակիցները կարող են դիտել նույն փաստաթուղթը, խմբագրել այն: Զանգեր հատվածից (Calls) սեղմեք ցույց տալ էկրանը կոճակը (Share screens):

5. Հաղորդագրությունների խմբագրում և ջնջում: Ոչ բոլորը գիտեն, որ Skype-ում հաղորդագրությունները կարելի է ջնջել: Դրա համար մկնիկի աջ կողմը սեղմելու արդյունքում՝ կբացվի պատուհան, որտեղ կգտնեք նաև հաղորդագրությունը խմբագրելու կոճակ՝ edit message: Իսկ եթե դուք հաղորդագրություն ուղարկել եք այլ անձի, կարող եք ջնջել այն. միգուցե նա դեռ չի հասցրել կարդալ հաղորդագրությունը: Հաղորդագրությունը կարող եք ջնջել նույն կերպ՝ սեղմելով remove messages:

6. ОС Windows 7 և Mac OS տարբերակներում հայտնվել է տեքստը ֆորմատ անելու հնարավորություն:

*…* նշանների արանքում գրեք տեքստ և այն մեծ ու սև կլինի

_…_  թեք տեքստ

~… ~ ջնջված տեքստ

Նյութը հրապարակման պատրաստեց 168.am-ը

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս