Վահան Բաբայանն իր սեփական դիմումի համաձայն՝ հրաժարական է տվել
ԱԺ «Բարգավաճ Հայաստան» խմբակցության մամուլի խոսնակն այլևս Վահան Բաբայանը չէ: Այսօր Ազգային ժողովում լրագրողների հետ զրույցում Վ. Բաբայանն ասաց, որ իր սեփական դիմումի համաձայն՝ հրաժարվել է ԲՀԿ մամուլի խոսնակի պարտականություններից:
Նա նաև հայտարարեց, որ դա իր անձնական որոշումն է. «Դա իմ անձնական որոշումն է, այլ բան չեմ կարող ասել: Նոր մամուլի խոսնակ կլինի, իրենից կարող եք ամեն ինչ ճշտել»:
Հարցին էլ, թե այդ որոշումն արդյոք պայմանավորվա՞ծ է ԲՀԿ ղեկավար Նաիրա Զոհրաբյանի հետ ունեցած իր տարաձայնություններով, Վ. Բաբայանը պատասխանեց, որ չի ուզում մեկնաբանել: Վ. Բաբայանը խոստացավ հետո բացել փակագծերը: