Բաժիններ՝

«Ես չեմ փնտրում նոր աշխատանք, բայց աշխատանքը փնտրում է ինձ». Ժոզե Մոուրինիո

Պորտուգալացին խոստացել է վերադառնալ ֆուտբոլ, բայց ոչինչ չի մանրամասնել:

«Չելսիից» հեռանալու պահից պորտուգալացու նկատմամբ գլխավոր հավակնորդը համարվել է «Մանչեսթեր Յունայթեդը», բայց պայմանագիր մինչև հիմա կնքված չէ: Օրերս Մոուրինիոն այցելել է Միլան, որտեղ արդեն աշխատել է «Ինտերում», ինչով և առիթ է տվել նոր լուրերի` կապված իր ապագայի հետ:

«Ցանկանում եմ պարզաբանել մեկ բան. ես այստեղ չեմ հաջորդ մրցաշրջանի դետալներ հարթելու համար: «Ինտերը» նախագիծ է, որը պատկանում է Ռոբերտո Մանչինիին և Էրիկ Տոխիրին:

Մեկ բան կարող եմ ասել հաստատ. ես սիրում եմ ֆուտբոլը և կվերադառնամ նախկին եռանդով և ամբիցիաներով: Հիմա ես հարգանքով եմ վերաբերվում յուրաքանչյուր ակումբի, յուրաքանչյուր մարզչի: Ես նոր աշխատանք չեմ փնտրում, բայց կան ակումբներ, որոնք հետաքրքրված են իմ ծառայություններով»,- ասել է Մոուրինիոն La Stampa-ին:

Կարդացեք նաև

Մի շարք պարբերականների կարծիքով, ներառյալ՝ Daily Mail-ը և El Confidencial-ը, Մոուրինիոյի «Մանչեսթեր Յունայթեդ» տեղափոխման հարցը որոշված է, մինչդեռ Sky Sports-ը պնդում է, որ գործարք դեռևս կնքված չէ:

Պատրաստեց Անի Գաբուզյանը

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս