Բաժիններ՝

«Հույս ունեի տեսնել դաշտին ավելի նման մի բան. չգիտեմ՝ կխաղա՞ արդյոք Մխիթարյանը». Ժոզե Մոուրինիո

«Մանչեսթեր Յունայթեդի» մարզիչը մեկնաբանել է ծածկույթը, որը, չգիտես ինչու, դաշտ են կոչում:

«Դժվար է հավատալ, որ մենք պետք է խաղանք այստեղ: Դժվար է հավատալ, որ մենք պետք է խաղանք այդպիսի դաշտի վրա, եթե դա կարելի է դաշտ անվանել: Ես չգիտեմ՝ ի՞նչ կազմով խաղալ դրա վրա: Չգիտեմ՝ կխաղա՞ արդյոք Մխիթարյանը:

Ես պետք է շատ բանի մասին մտածեմ, որովհետև հույս ունեի տեսնել դաշտին ավելի նման մի բան: Ամռանը մենք «Մանչեսթեր Սիթիի» հետ հրաժարվեցինք խաղալ նման մի բանի վրա, իսկ հիմա պետք է խաղանք:

Երբ ես ուսումնասիրում էի խոտածածկը և կիսվեցի իմ մտավախությամբ ՈՒԵՖԱ-ի ներկայացուցչի հետ, նա պատասխանեց, որ ֆուտբոլիստներն ապահովագրված են, և ոչ մի պրոբլեմ չկա»,- Ժոզե Մոուրինիոյի խոսքերն է մեջբերում Mirror-ը:

Կարդացեք նաև

«Ռոստով»-«Մանչեսթեր Յունայթեդ» խաղը տեղի կունենա մարտի 9-ին ժամը 22:00-ին:

https://twitter.com/TelegraphDucker/status/839428761422610432

Պատրաստեց Անի Գաբուզյանը

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս