Կոմունիստները կտանեն Գագիկ Ծառուկյանի կուսակցության ընտրազանգվածի ձայներից

Այսօր հրավիրված մամուլի ասուլիսի ընթացքում  քաղտեխնոլոգ Կարեն Քոչարյանը լրագրողների հետ խոսեց նախընտրական քարոզարշավի մեկնարկի, ներկայացված  տեսահոլովակների, դրանց հոգեբանական ազդեցության ու արձագանքների մասին, ինչպես նաև անդրադարձ կատարեց քաղաքական պայքարի մի  շարք դրվագների:

Խոսելով Կոմունիստական կուսակցության հնարավորությունների մասին՝ Կարեն Քոչարյանը համոզմունք հայտնեց՝ պարզ է, որ նրանք պարտվելու են: Հետևաբար՝ ո՞րն է այս կուսակցության առաջադրվելու նպատակը՝  հարցին բանախոսը պատասխանեց.

«Եթե Կոմունիստական կուսակցությանը ձայներ բաժին հասնեն, ապա դրանք լինելու են միայն և միայն ի հաշիվ Գագիկ Ծառուկյանի կուսակցության ընտրազանգվածի ձայների, որովհետև երկու դեպքում էլ գործ ունենք նույն ընտրազանգվածի հետ: Եթե Կոմկուսը Սերգեյ Բադալյանից հետո այդքան  չքայքայվեր և կարողանար պահպանել իր դիրքերը մինչև հիմա, ուրեմն Գագիկ Ծառուկյանի ընտրազանգվածի առնվազն կեսը լինելու էր Կոմկուսինը: Հիմա ունենք այն, ինչ ունենք»,- պարզաբանում է  Կարեն Քոչարյանը:

Կարդացեք նաև

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Մարտ 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Փետրվար   Ապրիլ »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031