
Գլխացավը կարող է վտանգավոր լինել. ցավ, որը չի կարելի արհամարհել

Գլխացավի տարբեր տեսակներ կան։ Budetezdorovy.ru կայքը գրում է, որ ցավի զգացումը կարող է անսպասելի առաջանալ կամ աստիճանաբար։ Ամեն դեպքում, այն զգալիորեն ազդում է կյանքի որակի վրա։ Կայքը ներկայացրել է գլխացավի այն տեսակները, որոնք չի կարելի արհամարհել։
Ամպրոպի նման առաջացող գլխացավ։ Գլխացավի այս տեսակն անսպասելի է առաջանում, բավական ուժեղ է լինում և կարճ է տևում։ Բժիշկներն այն կապում են արնազեղման հետ, ինչը կարող է վտանգ ներկայացնել կյանքի համար։
Գլխացավ վնասվածքից հետո։ Այն անվանվում է հետտրավմատիկ գլխացավ։ Գլխացավի այս տեսակը որոշ դեպքերում կարող է գիտակցության կորուստ առաջացնել, հետևաբար՝ հարկավոր է բժշկական միջամտություն։
Ուժեղ գլխացավ՝ արթնանալուց հետո։ Խնդիրը կարող է կապված լինել գլխուղեղի ուռուցքի հետ։
Ցավ, որն ուղեղի մթագնում է առաջացնում։ Այս դեպքում կարող են նկատվել նաև սրտխառնոց, փսխում, խնդիրներ տեսողության հետ և գլխապտույտ։ Ցավը կարող է առաջանալ իրանի և գլխի վերին հատվածում։ Եթե ցավն ուղեկցում է ձեզ օրեր շարունակ, հարկավոր է խորհրդակցել մասնագետի հետ։
Անսպասելի ցավ։ Բոլորն էլ լսեն են անևրիզմի մասին։ Դրա նշաններից են գլխացավերը, մեծացած աչքերը, մթագնումը, ցավն աչքերի տակի հատվածում, թուլությունը, դժվարությունը խոսելու ընթացքում։
Նյութը հրապարակման պատրաստեց 168.am-ը