Բաժիններ՝

Վնասակար 7 սովորույթներ

Վնասակար սովորություններից ազատվելը բավական բարդ է։ Առավել բարդ է  ազատվել այն սովորություններից, որոնք մենք սխալմամբ ճիշտ ենք համարում։ Adme.ru կայքը ներկայացրել է 7 ամենօրյա սովորություն, որոնք վնասում են առողջությանը։

Փռշտոցը կանգնեցնելը։ Փռշտալու ընթացքում բերանն ու քիթը փակելու արդյունքում ներքին ճնշումը բարձրանում է։ Ուղեղում արյան շրջանառությունը խանգարվում է, սեղմվում են անոթները և նյարդային հյուսվածքները։ Դա կարող է գլխացավի հանգեցնել, անոթների վնասման և նույնիսկ՝ լսողության հետ կապված խնդիրների։

Պարֆյում օգտագործելը։ Թե ինչ է պարունակում օծանելիքը, կոմերցիոն գաղտնիք է համարվում։ Իհարկե, դրանց պատրաստման դեպքում հիմնականում սինթետիկ նյութեր են պարունակվում։ Այս նյութերը շնչելու դեպքում կարող է գլխապտույտ, սրտխառնոց, ալարկոտություն, աչքերի, կոկորդի, մաշկի գրգռում առաջանալ։ Բժիշկները խորհուրդ են տալիս հնարավորության դեպքում եթերային յուղեր գնել։

Կարդացեք նաև

Սնունդը պլաստիկ տարաների մեջ պահելը։ Պլաստիկ տարաների բաղադրության մեջ մտնում են բազմաթիվ արհեստական քիմիական նյութեր։ Սնունդը դրանց մեջ երկար պահելու դեպքում այդ վնասակար նյութերը ներծծվում են և կարող են ազդել էնդոկրին համակարգի վիճակի վրա։ Բժիշկները խորհուրդ են տալիս մթերքը պահել նեյտրալ նյութերից պատրաստված տարաներում։

Ուտելուց անմիջապես հետո ատամները մաքրելը։ Բժիշկները վաղուց են զգուշացնում, որ ատամները հարկավոր է մաքրել սննդի ընդունումից՝ 30 րոպե, նույնիսկ՝ 1 ժամ անց։ Խնդիրն այն է, որ մեր կողմից օգտագործվող ըմպելիքներն ու մթերքը, հատկապես թթու մթերքը, ազդում են էմալի վրա։ Ատամի խոզանակն օգտագործելը կարող է առավել սրել խնդիրը, ինչը կհանգեցնի էմալի վնասման և գերզգայունության։

Հակաբակտերիալ օճառի հաճախակի օգտագործում։ Մաշկի վրա ապրում են մի խումբ օգտակար բակտերիաներ, որոնք պաշտպանում են օրգանիզմը։ Հակաբակտերիալ օճառը հաճախ օգտագործելու դեպքում ստերիլացնում ենք մաշկը՝ բացելով «դարպասները» վտանգավոր բակտերիաների համար։ Մաշկաբանները խորհուրդ են տալիս հակաբակտերիալ օճառն օգտագործել քերծվածքների, կտրվածքների դեպքում, դրանով ձեռքերը լվանալ ոչ հաճախ, քան շաբաթվա ընթացքում 2 անգամ։

Չափազանց նեղ ջինս կրելը։ Չնայած սրանք բավական նորաձև են, բայց ազդում են մաշկի վրա։ Արդյունքում՝ անհարմարության մշտական զգացում է առաջանում, ինչը կարող է ամբողջ նյարդային համակարգի հետ կապված խնդիրների հանգեցնել։ Բացի այդ՝ վատանում է օդի շրջանառությունը, ոտքերի հատվածում քոր է առաջանում։

Թարմ քամված հյութ խմելը։ Ոչ բոլորը գիտեն այն մասին, որ թարմ քամված հյութ կարելի է օգտագործել քիչ քանակով։ Որոշ հիվանդությունների դեպքում այս հյութերը կարող են նույնիսկ վնասել առողջությանը։ Թթու հյութերը, օրինակ, խորհուրդ չի տրվում օգտագործել խոցի դեպքում։ Խաղողի հյութը խորհուրդ չի տրվում դիաբետի և ավելորդ քաշի դեպքում, քանի որ մեծ քանակով կալորիաներ և գլյուկոզա է պարունակում։

Նյութը հրապարակման պատրաստեց 168.am

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս