Հորմոնները շատ կարևոր նշանակություն ունեն ինչպես՝ ֆիզիկական, այնպես էլ՝ հոգեկան առողջության համար։ Հորմոնալ անհավասարակշռությունն իր հետ մի խումբ անցանկալի հետևանքներ է բերում, որոնք արտահայտվում են օրգանների աշխատանքի խանգարումների և հիվանդությունների տեսքով, որոնք էականորեն ազդում են կյանքի որակի վրա։
«Այո, աղքատությունը կխորանա։ Եվ աճի այն տեմպերի պարագայում, որ արդեն նկատում ենք, թոշակների և աշխատավարձերի այս մակարդակի վրա պահպանումը փաստացի բերում է գնողունակության նվազման և կյանքի թանկացման, ինչը, այո, կբերի աղքատության խորացման»։
Արտագաղթով և այլ գործոններով պայմանավորված՝ Գյումրու բյուջեն նվազում է, հարկեր մուծող բնակիչների թիվը՝ պակասում: Եթե 2017 թվականին Գյումրու բյուջեն կազմում է 3.165.500.000 դրամ, ապա 2018 թվականին բյուջեի եկամուտները գրեթե 69 մլն դրամով, կամ՝ 142.453 դոլարով պակաս կլինեն:
Ակնեն բավական տարածված խնդիր է, որն ուղեկցվում է վերնամաշկի բորբոքմամբ։ Պաթոլոգիական պրոցեսում ներգրավվում են նաև մազերի ֆոլիկուլներն ու ճարպագեղձերը։
Անգլիական Պրեմիեր լիգայի հերթական տուրում սպասվում են մի շարք հետաքրքիր հանդիպումներ: Սակայն տուրի գլխավոր հանդիպումներն են «Չելսի»-«Մանչեսթեր Յունայթեդ» և «Մանչեսթեր Սիթի»-«Արսենալ» խաղերը:
Այսօր Գյումրու «Գյումրի» հյուրանոցում ներկայացվեց դպրոցականների՝ տաք սննդի անցնելու մասին նոր ծրագիրը:
Այսօր մեկնարկեց Արևելյան Եվրոպայում մշակութային բազմազանության, ինտեգրման և խաղաղ համակեցության համար հանձնվող ADAMI մեդիա մրցանակի ստեղծագործական երկօրյա գիտաժողովը, որին մասնակցում են Հայաստանը, Բելառուսը, Վրաստանը, Մոլդովան և Ուկրաինան ներկայացնող 18 մասնակիցներ, ովքեր գիտաժողովի անցկացման ողջ ընթացքում կստանան միջազգային փորձագետների անհատական խորհրդատվություն՝ սեփական ֆիլմերը զարգացնելու համար:
Ինչպես հայտնի է, Եվրանեսթի խորհրդարանական վեհաժողովի բյուրոյի կողմից ընդունված ուղերձում անդրադարձ է կատարվել նաև Լեռնային Ղարաբաղի հիմնախնդրին:
Ընտրեք լուսանկարում պատկերված կենդանիներից մեկին և կարդացեք, թե ինչ է վկայում ընտրությունը ձեր բնավորության առանձնահատկությունների մասին։
Հոկտեմբերին իրենց սմարթֆոններով բում առաջացրին Huawei-ն ու Google-ը: Բյուջետային սմարթֆոն ներկայացրեց Xiaomi-ին՝ Redmi Note 5a, իսկ Doogee Mix 2-ը հավակնեց դառնալ մյուս ամսվա լավագույնը:
Fithacker.ru-ն գրում է, որ թեյի ծառի յուղը մաշկի խնամքի համար նախատեսված մի շարք միջոցների անբաժանելի բաղադրիչն է։ Ահա 10 պատճառ՝ ինչու է հարկավոր օգտագործել թեյի ծառի յուղը։
Արհեստական ինտելեկտի սրընթաց զարգացումը կարող է սպառնալիք ներկայացնել մարդկության ճակատագրին:
WhatsApp մեսինջերը թույլ էր տալիս երկկողմանի ջնջել հաղորդագրությունները միայն վերջին թարմացման բետա տարբերակում, սակայն հիմա այս հնարավորությունը հասանելի է բոլոր օգտատերերի համար:
Այսօր Հայաստանի կրթության ոլորտին անհրաժեշտ են կառավարիչներ, ովքեր կկարողանան ոգևորել մարդկանց, կկարողանան տեսնել լավ աշխատող ուսուցիչներին, տնօրեններին, դասախոսներին, ռեկտորներին, կկարողանան փակել վատ աշխատողների ճանապարհը։
Fithacker.ru-ն գրում է, որ անքնությունը կամ անկանոն քունը կարող են բազմաթիվ գործոնների ազդեցության հետևանք լինել, այդ թվում՝ սթրես, անհանգստություն, դեպրեսիա։ Մարդիկ չեն կարողանում հանգստանալ և շարունակում են մտածել աշխատանքի, ընտանիքի կամ այլ խնդիրների մասին։
«Վարչապետ Կարեն Կարապետյանի ասուլիսը PR-ի առումով լավ էր կառուցված, սակայն որոշակիություն չկար, թե 2018թ. ինչ է սպասվում մեզ կամ իրենց։ Բանակցությունները կամ սակարկությունները դեռևս ավարտված չեն»,- այսօր լրագրողների հետ հանդիպման ընթացքում նման տեսակետ հայտնեց ԵՊՀ բանասիրական ֆակուլտետի դոցենտ, լեզվաբան Նարինե Դիլբարյանը՝ ընդգծելով, որ պետք է մի փոքր էլ սպասել՝ հասկանալու համար, թե 2018թ. ինչ նոր տեղաշարժեր կլինեն, և այդ նոր քաղաքական շերտը, որը հավակնում էր ձևավորել Կարեն Կարապետյանը, կգործի՞, թե՞ ոչ։
Քաղտեխնոլոգ Կարեն Քոչարյանի կարծիքով՝ հիմա Ռուսաստանը խոչընդոտ չի հանդիսանում ՀՀ-ԵՄ համաձայնագրի ստորագրմանը։ «2013թ. սեպտեմբերի 3-ի դասերը քաղել են բոլորը, այդ թվում՝ ռուսները, և ես համոզված եմ, որ մերոնք վաղուց ՌԴ-ի ու ԵՏՄ-ի հետ քննարկել են այդ հարցը։ Ես համոզված եմ, որ պայմանագիրը ստորագրվելու է, ուղղակի չեմ կարող հստակ ասել, թե երբ կստորագրվի։ Բայց դա արդեն էական չէ, դա արդեն տեխնիկական խնդիր է»,- այսօր լրագրողների հետ հանդիպման ընթացքում ասաց նա։
«Քաղաքը ջազաֆիկացվում է»,- այսօր հայտարարեց Ջազի հայկական ասոցիացիայի հիմնադիր նախագահ Կամո Մովսեսյանը «Yerevan Jazz Fest 2017» փառատոնի եզրափակիչ մամլո ասուլիսին, որին մասնակցում էին հանրահռչակ ջազմեն, քառակի գրեմմիակիր Գոնսալո Ռուբալկաբան, երաժիշտ, դաշնակահար Վահագն Հայրապետյանը, Ֆրանսիայից՝ սաքսոֆոնահար Ալեքսիս Ավագյանը:
2018 թվականի պետական բյուջեի նախագծով ՀՀ կառավարությանն առընթեր Ոստիկանությանը տրամադրվելու է 41.6 միլիարդ դրամ, որը 544 միլիոնով պակաս է 2017 թվականի հատկացումներից:
Ժիրայր Սէֆիլյանի կոչին արձագանքած հասարակական-քաղաքական գործիչների նախաձեռնող խումբն այսօր լրագրողների հետ հանդիպման ընթացքում ներկայացրեց իր ընդունած հռչակագիրը, որով մասնավորապես հռչակվում է «Հանուն Հայաստան պետության» ճակատի ստեղծումը։
Նորություն չէ, որ Թուրքիան միշտ էլ Ադրբեջանի մեջքին կանգնած է և միշտ էլ հայտարարել է այն մոտեցման մասին, որը կա Բաքվում: Այս մասին այսօր ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում հայտարարեց ՀՀ ԱԳ փոխնախարար Շավարշ Քոչարյանը` մեկնաբանելով Էրդողանի հայտարարությունը, թե պատրաստվում է Վլադիմիր Պուտինի հետ քննարկել Ղարաբաղյան հիմնախնդրի հարցը:
Estet-portal.com-ը գրում է, որ մարդկանց մի զգալի հատված առավոտը սկսում է մեկ բաժակ սուրճով։ Կայքը ներկայացրել է 10 փաստ սուրճի մասին։
Յուրաքանչյուր ոք անհանգստանում է հարաբերությունների համար։ Մարդիկ մտահոգություններ են ունենում ընտրյալի կամ պոտենցիալ զուգընկերոջ վերաբերյալ։ Mirkrasoty.life-ը ներկայացրել է, թե ինչ վախեր են բնորոշ կենդանակերպի նշանների ներկայացուցիչներին։
Ճաքած ոտնաթաթերը ոչ միայն տգեղ են, այլև հաճախ ցավ են պատճառում։ Այս խնդրից ազատվելու համար կարող եք օգտագործել բնական միջոցներ, որոնք կօգնեն փափկեցնել ոտքերը։
Ստեղծվել է Offline Lamp լուսային համակարգը, որը կաշխատի միայն այն դեպքում, երբ դրա տակ տեղադրեք սմարթֆոնը: Սա կօգնի փոքր-ինչ հանգիստ թողնել սմարթֆոնը:
Xiaomi ընկերությունը ներկայացրել է սմարթֆոնների նոր շարք ՝ Redmi Y անվամբ: Նոր սմարթֆոններն առանձնանում են դիմացի հզոր տեսախցիկներով:
Թվում է՝ ավելորդ քաշից ազատվելը շատ հեշտ է՝ քիչ ուտել, շատ շարժվել։ Բայց կյանքը ցույց է տալիս, որ իրականում ամեն ինչ կարող է շատ ավելի բարդ լինել։ Մարդու օրգանիզմն ինքնակարգավորվող, բարդ համակարգ է, և մեխանիզմներից մեկի շեղման դեպքում խանգարվում է ամբողջ հավասարակշռությունը։
Արարատի մարզի Հայանիստ գյուղում ձկնաբուծարանից հեռացվող ջուրը ոռոգման նպատակով օգտագործելու համար կառուցվել է պոմպակայան։ Պոմպակայանը կառուցվել է ԱՄՆ ՄԶԳ «Գիտական առաջադեմ տեխնոլոգիաների օգտագործում և համագործակցություն» (ԳԱՏՕ) ծրագրի կողմից։
Մենք երբեք չենք ասել, որ ազդեցություններ չեն լինելու: Մարդու ցանկացած գործունեություն ունի ազդեցություն՝ քաղաքաշինությունից մինչև տուրիզմ: Մենք ասել ենք, որ դրանք հնարավոր է կառավարել, ինչպես արվում է աշխարհի հարյուրավոր հանքերում:
Միջազգային և անվտանգության հարցերի հայկական ինստիտուտի ասոցիացված փորձագետ Գևորգ Մելիքյանի կարծիքով՝ Բաքու-Թբիլիսի-Կարս երկաթուղին Հայաստանում փորձում են դիտարկել մեր երկիրը մեկուսացնելու կամ չմեկուսացնելու տեսանկյունից, ինչը, ըստ նրա՝ նախագծի ածանցյալ նպատակներից է։