Սիրո՞ւմ եք սուրճ. անսպասելի փաստեր՝ սիրելի ըմպելիքի մասին
Estet-portal.com-ը գրում է, որ մարդկանց մի զգալի հատված առավոտը սկսում է մեկ բաժակ սուրճով։ Կայքը ներկայացրել է 10 փաստ սուրճի մասին։
Վերջին հետազոտությունները ցույց են տալիս, որ սուրճը չի ջրազրկում օրգանիզմը։ Սա, իհարկե, այն դեպքում, երբ չեք գերազանցում թույլատրելի քանակը՝ օրվա ընթացքում 2 բաժակ։
Մյուս կողմից՝ առկա են հետազոտություններ, որոնց հեղինակները կարծում են, թե 4 և ավելի բաժակ սուրճի օգտագործումը կարող է նվազեցնել լյարդի ցիռոզի առաջացման հավանականությունը։ Իհարկե, հաշվի առեք, որ սա դեռևս ապացուցված հանգամանք չէ։
Սուրճը հարուստ է վիտամիններով ու սննդարար նյութերով։ Մեկ բաժակ սուրճը պարունակում է վիտամին B2-ի օրվա չափաբաժնի 1 տոկոսը, կալիումի, մանգանի, մագնեզիումի օրվա չափաբաժնի 3 տոկոսը, ինչպես նաև B5 վիտամինի 6 տոկոսը։
Սուրճը մեծ քանակով հակաօքսիդանտներ է պարունակում։ Այն ակտիվորեն պայքարում է ազատ ռադիկալների դեմ, որոնք մի խումբ հիվանդությունների առաջացման պատճառ են դառնում։
Խորհուրդ չի տրվում արթնանալուց անմիջապես հետո սուրճ խմել, քանի որ այդ ժամանակ օրգանիզմն անցնում է կորտիզոլի արտադրությանը։ Իսկ այս հորմոնը մեծ թարմություն է հաղորդում ու խթանում ուշադրության կենտրոնացումը։ Ստացվում է, որ առավոտը սուրճով սկսելը խոչընդոտում է օրգանիզմի ինքնուրույն աշխատանքին՝ կորտիզոլի արտադրության առումով։
Սուրճը նպաստում է ավելորդ քաշից ազատվելուն։ Այն 11 տոկոսով արագացնում է նյութափոխանակությունը։
Սուրճը բավական արագ է ազդում օրգանիզմի վրա։ Մոտավորապես 10 րոպե անց արդեն կարող եք զգալ դրա ազդեցությունը։
Սուրճը խորհուրդ է տրվում օգտագործել նաև մարզումներից առաջ, քանի որ այն բարձրացնում է դրանց արդյունավետությունը։ Այն նպաստում է ադրենալինի մակարդակի բարձրացմանը, իսկ ճարպային հյուսվածքներից դուրս են գալիս վնասակար ճարպաթթուները։
Նյութը հրապարակման պատրաստեց 168.am-ը