
Xiaomi-ն ներկայացրել է նոր սմարթֆոն՝ սելֆիի սիրահարների համար

Xiaomi ընկերությունը ներկայացրել է սմարթֆոնների նոր շարք ՝ Redmi Y անվամբ: Նոր սմարթֆոններն առանձնանում են դիմացի հզոր տեսախցիկներով:
Սմարթֆոնի առաջին տարբերակը ստացել է Redmi Y1 անունը: Այն ունի 16 ՄՊ դիմացի տեսախցիկ: Ընկերությունում նշում են, որ այս սմարթֆոնը հրաշալի տարբերակ է նրանց համար, ովքեր ցանկանում են ստանալ շատ որակյալ ինքնանկարներ:
Redmi Y1-ի բնութագրիչները
- Դիսփլեյ-5 դյույմ, HD (1 280 × 720), IPS, Gorilla Glass
- Պրոցեսոր- Qualcomm Snapdragon 435
- Օպերատիվ հիշողություն-3 կամ 4 ԳԲ
- Տեսախցիկ՝ հիմնական՝13 ՄՊ, դիմացի՝ 16 ՄՊ
Ընկերությունը ներկայացրել է նաև Redmi Y1 Lite սմարթֆոնը: Այն տարբերվում է բյուջետային պրոցեսորով՝ Snapdragon 425, և օպերատիվ հիշողության փոքրությամբ:
Redmi Y1 Lite-ի բնութագրիչները
- Դիսփլեյ- 5,5 դյույմ, HD (1 280 × 720), IPS, Gorilla Glass
- Պրոցեսոր- Qualcomm Snapdragon 425
- Օպերատիվ հիշողություն-2ԳԲ
- Տեսախցիկ՝ հիմնական՝13 ՄՊ, դիմացի՝ 16 ՄՊ
Redmi Y1 սմարթֆոնն արժե մոտավորապես 140 դոլար: Ավելի մեծ հիշողությամբ տարբերակներն արժեն մոտ 170 դոլար: Redmi Y1 Lite-ը հնարավոր է գնել 115 դոլարով:
Սիրարփի Աղաբաբյան