Բաժիններ՝

«Չելսի»-«Մանչեսթեր Յունայթեդ». խաղից առաջ

Անգլիական Պրեմիեր լիգայի հերթական տուրում սպասվում են մի շարք հետաքրքիր հանդիպումներ: Սակայն տուրի գլխավոր հանդիպումներն են «Չելսի»-«Մանչեսթեր Յունայթեդ» և «Մանչեսթեր Սիթի»-«Արսենալ» խաղերը:

«Չելսին» հիմա բավականին բարդ դրությունում է: Ակումբի ներսում ինչ-որ բան կատարվում է, և խոսքը բնավ էլ ֆուտբոլիստների և մարզչի հարաբերությունների մասին չէ: Ամենայն հավանականությամբ, խնդիրներ կան Կոնտեի և ակումբի ղեկավարության մեջ: Սա ազդում է նաև ակումբի արդյունքների վրա: Իրար հետևից պարտություններ և ոչ այնքան գեղեցիկ խաղ: Հավանաբար, լոնդոնյան ակումբում փոփոխություններ կլինեն ձմռանը, սակայն մինչև այդ պետք է լավ արդյունքներ գրանցել այս պահին և այստեղ:

Մանչեսթերյան ակումբի մասին մամուլը կարող է շատ քննադատաբար խոսել, սակայն նրանք դուրս կգան և կհաղթեն «Տոտենհեմին»: Այո, այսպիսին է Մոուրինիոյի ստեղծած թիմը՝ չնայած մի շարք առաջատարների բացակայության: Մոուրինիոն հաղթում է. ոչ շատ որակյալ խաղով, չջախջախելով մրցակիցներին, բայց հաղթում է: Այս թիմային խաղն այն գրավականն է, որ օգնում է թիմերին հաղթող ճանաչվել Պրեմիեր լիգայում:

Հետաքրքիր փաստեր (ԱՊԼ)

Կարդացեք նաև

  • «Մանչեսթեր Յունայթեդը» չի պարտվել 38 խաղերից 35-ում
  •  «Չելսին» հաղթել է մանչեսթերյան ակումբի դեմ 6 տնային խաղերից 5-ում

Թիմերի լավագույն ֆուտբոլիստներն այս տարի՝ ըստ  Whoscored-ի

«Չելսի»

Ն՝Գոլո Կանտե՝ 7,4, Սեզար Ասպիլիկուետա՝ 7,4, Թիմուե Բակայկո՝ 7,4

«Մանչեսթեր Յունայթեդ»

Ռոմելու Լուկակու՝ 7,6, Ֆիլ Ջոնս՝ 7,3, Նեմանյա Մատիչ՝ 7,3

Հիշեցնենք, որ խաղը տեղի կունենա նոյեմբերի 5-ին՝ Երևանի ժամանակով 20:30-ին:

Սիրարփի Աղաբաբյան

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս