Բաժիններ՝

WhatsApp-ն արդեն թույլ է տալիս երկկողմանի ջնջել հաղորդագրությունները. Ինչպե՞ս օգտագործել նոր գործառույթը

WhatsApp մեսինջերը թույլ էր տալիս երկկողմանի ջնջել հաղորդագրությունները միայն վերջին թարմացման բետա տարբերակում, սակայն հիմա այս հնարավորությունը հասանելի է բոլոր օգտատերերի համար:

Եթե առաջ մեսինջերում հնարավոր էր ջնջել հաղորդագրությունը միայն մի կողմից, հիմա արդեն հնարավոր է ջնջել նամակը նաև զրուցակցի հեռախոսից:

Facebook ընկերությունը, ում պատկանում է մեսինջերը, հայտնել է նորարարության մասին իր բլոգում: Նոր գործառույթը հասանելի է ամբողջ աշխարհում և բոլոր օպերացիոն համակարգերի համար:

Կարդացեք նաև

Հաղորդագրությունը ջնջելու համար պետք է ընտրել հաղորդագրությունը և տեղափոխել այն աղբամանի նշանի վրա: Դրանից հետո հայտնվում է պատուհան, որտեղ դուք պետք է ընտրեք, թե ի՞նչ եղանակով եք ցանկանում ջնջել հաղորդագրությունը՝ միայն ձեզ մո՞տ, թե՞ երկկողմանի:

Նամակները կարող եք ջնջել ուղարկելուց հետո 7 րոպեների ընթացքում: Ավելի ուշ նամակները հնարավոր չի լինի ջնջել:

Այս գործառույթն ակտիվացնելու համար պետք է բեռնել հավելվածի վերջին թարմացումը:

Սիրարփի Աղաբաբյան

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս