«Տպավորություն էր, որ Կարեն Կարապետյանը փորձում է հրաժեշտ տալ». Նարինե Դիլբարյան

«Վարչապետ Կարեն Կարապետյանի ասուլիսը PR-ի առումով լավ էր կառուցված, սակայն որոշակիություն չկար, թե 2018թ. ինչ է սպասվում մեզ կամ իրենց։ Բանակցությունները կամ սակարկությունները դեռևս ավարտված չեն»,- այսօր լրագրողների հետ հանդիպման ընթացքում նման տեսակետ հայտնեց ԵՊՀ բանասիրական ֆակուլտետի դոցենտ, լեզվաբան Նարինե Դիլբարյանը՝ ընդգծելով, որ պետք է մի փոքր էլ սպասել՝ հասկանալու համար, թե 2018թ. ինչ նոր տեղաշարժեր կլինեն, և այդ նոր քաղաքական շերտը, որը հավակնում էր ձևավորել Կարեն Կարապետյանը, կգործի՞, թե՞ ոչ։

«Առաջին տպավորությունն այն է, որ մեծ փոփոխություններ՝ Սերժ Սարգսյանի իշխանության առումով, չեն կատարվելու»,- ասաց նա։

Կարեն Կարապետյանի ասուլիսը լեզվաբանի մոտ այնպիսի տպավորություն է թողել, թե նա փորձում է հրաժեշտ տալ՝ երևալով որպես բարեկիրթ, ժամանակակից վարչապետ. «Նա ուզում էր ցույց տալ, որ՝ ինձանից ավելին մի պահանջեք և ողջ պատասխանատվությունն ինձ վրա մի բարդեք»։

Քաղտեխնոլոգ Կարեն Քոչարյանն այլ կարծիքի է. «Ինչքան էլ ասում ենք՝ մարդը թողնելու է գնա, նա ասում է՝ այո, ուզում եմ, էլ ո՞նց ասի։ Լրագրողների հարցին, թե 2018թ. ցանկանո՞ւմ է լինել վարչապետ, նա պատասխանել է՝ այո, ցանկանում եմ։ Հարցրել են՝ Սերժ Սարգսյանը մնալո՞ւ է, պատասխանել է՝ այո, մնալու է։ Այստեղ խնդիրն այն է, թե երկուսով ինչպես են որոշում՝ ով ինչ դիրքում է մնալու»։

Կարդացեք նաև

Նարինե Դիլբարյանը, սակայն, նկատեց. «Երբ մարդ անընդհատ հաստատում է իր կամքը, դա հոգեբանության մեջ նշանակում է, որ նա այդքան էլ վստահ չէ, որ այդ կամքն իրականանալու է»։

Մանրամասները՝ 168.am-ի տեսանյութում

 

Տեսանյութեր

Լրահոս