Բաժիններ՝

Հոկտեմբերի լավագույն սմարթֆոնները

Հոկտեմբերին իրենց սմարթֆոններով բում առաջացրին Huawei-ն ու  Google-ը: Բյուջետային սմարթֆոն ներկայացրեց Xiaomi-ին՝  Redmi Note 5a, իսկ  Doogee Mix 2-ը հավակնեց դառնալ մյուս ամսվա լավագույնը:

Ամսվա հիթը՝ Huawei Mate 10

Mate 10-ն այս թողարկման սմարթֆոնների համեմատ ստացել է լիովին նոր դիզայն: Այն ունի սպակյա կափարիչ և կրկնակի տեսախցիկ: Դիսփլեյի կաղապարները դարձել են ավելի բարակ, իսկ մատնահետքի սկաները տեղադրված է դիմացի հատվածում:

Կարդացեք նաև

Սմարթֆոնի հիմնական առանձնահատկությունը Kirin 970 պրոցեսորն է:

Բնութագրիչներ

  • Դիսփլեյ-5.9 դյույմ՝  2 560 × 1 400 պիկսել ընդլայնմամբ
  • Պրոցեսոր- Kirin 970
  • Տեսախցիկ- 20 + 12 ՄՊ՝ հիմնական և 8 ՄՊ՝ դիմացի
  • Օպերատիվ հիշողություն- 4 ԳԲ
  • Օպերացիոն համակարգ- Android 8 Oreo

Pixel 2 և Pixel 2 XL

Pixel 2 և Pixel 2 XL սմարթֆոնները ներկայացվեցին հոկտեմբերի 4-ին և մի քանի օրվա ընթացքում դարձան ամսվա լավագույն սմարթֆոններից:

Pixel 2

Այս սմարթֆոնը շատ նման է իր առաջին տարբերակին՝ 5 դյույմանոց դիսփլեյ, ապակյա ներդիրով կորպուս,  մատնահետքի սկաներ:

Իր նախորդ տարբերակից Pixel 2-ն առանձնանում է միայն որոշ դետալներով: Նոր սմարթֆոնում առկա են գունային նոր ֆոներ:

Pixel 2-ը չունի աչքի ընկնող առանձնահատկություններ: Սմարթֆոնի վրա անգամ չկա կրկնակի տեսախցիկ:

Սակայն նոր սմարթֆոնի տեսախցիկը լավագույնն է: DxOMark-ի վարկածով՝ այն ստացել է 98 միավոր: iPhone 8 Plus Galaxy Note 8 սմարթֆոններն ունեն 94 միավոր:

Բնութագրիչներ

  • Դիսփլեյ- 5 դյույմ, Full HD, OLED
  • Պրոցեսոր- Snapdragon 835
  • Տեսախցիկ- 12 Մպ՝ հիմնական, 12 ՄՊ՝ դիմացի
  • Օպերացիոն հիշողություն- 4 ԳԲ
  • Օպերացիոն համակարգ- Android 8.0 Oreo.

Pixel 2 XL

Ընկերության ներկայացրած մյուս սմարթֆոնն ունի մի շարք տարբերություններ, որոնք, սակայն, վերաբերում են միայն արտաքին տեսքին: Սմարթֆոնի դիմացի հատվածն ունի շատ քիչ կաղապարներ, կորպուսն այլ գույնի է, տեսախցիկը ներդրված է այլ կերպով:

Բնութագրիչներ

  • Դիսփլեյ- 6 դյույմ, Full HD, OLED
  • Պրոցեսոր- Snapdragon 835
  • Տեսախցիկ- 12 Մպ՝ հիմնական, 12 ՄՊ՝ դիմացի
  • Օպերացիոն հիշողություն- 4 ԳԲ
  • Օպերացիոն համակարգ- Android 8.0 Oreo.

Բյուջետային նորույթ՝ Xiaomi Redmi Note 5a

Սա ընկերության հերթական բյուջետային նորույթն է: Այն կարելի է գնել մոտավորապես 100 դոլարով: Իր գնի համեմատ՝ այն ունի շատ լավ բնութագրիչներ:

Բնութագրիչներ

  • Դիսփլեյ- 5.5 դյույմ՝ 1 280 × 720 պիկսել ընդլայնմամբ
  • Պրոցեսոր- Qualcomm Snapdragon 425
  • Տեսախցիկ-13 ՄՊ՝ հիմնական, 5 ՄՊ՝ դիմացի
  • Օպերատիվ հիշողություն- 2 ԳԲ
  • Օպերացիոն համակարգ- MIUI 8 (Android 7.0)

Ամսվա անոնսը- Doogee Mix 2

Այս անոնսն իր էկրանով շատ նման է LG G6-ին:

Սմարթֆոնն ունի Helio P25 պրոցեսոր, որը թույլ կտա օգտագործել սմարթֆոնը ոչ միայն պարզ գործողություններ կատարելու համար:

Բնութագրիչներ

  • Դիսփլեյ- 6 դյույմ՝  2 160 × 1 080 պիկսել, AMOLED
  • Պրոցեսոր- Helio P25
  • Օպերատիվ հիշողություն- 6ԳԲ
  • Տեսախցիկ- հիմնական՝ 16 + 13 ՄՊ, դիմացի՝  8 + 8 ՄՊ:

Սիրարփի Աղաբաբյան

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս