Հայաստանյան խոշոր և միջին ոչ ֆինանսական առևտրային կազմակերպությունների ընդամենը պարտավորությունները (կրեդիտորական պարտքերը, բանկերի վարկերը և փոխառությունները) 2012թ. սեպտեմբերի վերջի դրությամբ կազմել են 2.09 տրիլիոն դրամ, որից 1.477 տրիլիոնը բաժին է ընկնում բանկերին։
Ամանորյա սննդային չարաշահումները, լավագույն դեպքում, հղի են մի քանի կիլոգրամով քաշի ավելացմամբ, որից շատ դժվար կլինի ազատվելը:
Առաջիկա երկու շաբաթվա ընթացքում Ճանապարհային ոստիկանությունը տեխզննության կտրոններ չունեցող տրանսպորտային միջոցների վարորդների նկատմամբ վարչական իրավախախտման վերաբերյալ արձանագրություններ չի կազմի:
Ինչպես բոլոր բնագավառների ներկայացուցիչները, այնպես էլ հայ աստղագետներն ամփոփեցին 2012թ. արդյունքները: Այն չափազանց հարուստ էր իրադարձություններով և ինչպես մի շարք նոր գիտական նվաճումների և ձեռքբերումների, այնպես էլ գիտության շարունակական չափազանց ցածր ֆինանսավորման պայմաններում գիտնականների նվիրական աշխատանքի տարի էր:
Մահացած քաղաքացիների մերձավոր ազգականների շրջանում իրականացված բացատրական աշխատանքների արդյունքում ՀՀ ընտրողների ռեգիստրից հանվել են շուրջ 715 մահացածի անհատական տվյալներ, որոնց վերաբերյալ սահմանված կարգով և ժամկետում բնակչության պետական ռեգիստրը չէր տեղեկացվել:
Քիչ առաջ Կենտրոնական ընտրական հանձնաժողով 2013-ին կայանալիք նախագահական ընտրություններում առաջադրման փաստաթղթերն է ներկայացրել նաև առաջին կին թեկնածուն` Մամուլի Ազգային ակումբի նախագահ Նարինե Մկրտչյանը:
Դեկտեմբերի 24-28-ն ընկած ժամանակահատվածում արտարժույթի ներբանկային շուկայում բանկերի կողմից գնվել է 144,789,283 ԱՄՆ դոլար 402.88 դրամ ԱՄՆ մեկ դոլարի դիմաց միջին փոխարժեքով, և վաճառվել 182,737,067 ԱՄՆ դոլար 404.47 դրամ ԱՄՆ մեկ դոլարի դիմաց միջին փոխարժեքով։
Միայն դեկտեմբեր ամսի 5-ին, 6-ին, 11-ին և 14-ին ՀՀ բոլոր առևտրային բանկերին ՀՀ ֆինանսների նախարարությունը տրամադրել է ընդհանուր թվով 36950 կտրոն
Վերջին երկու տարիներին Կոնգրեսն այևս հանդես չէր գալիս որպես քաղաքական մարմին, քանի որ հիմնական ցուցումները ստացվում էին ՀԱԿ առաջնորդի կողմից, իսկ Կոնգրեսի չինովնիկները` Լևոն Զուրաբյանի գլխավորությամբ լծվում էին այդ հրահանգները կատարելու:
Այո, մենք ամեն օր պարտվում ենք: Սերժ Սարգսյանը և իշխանությունը շարունակո՞ւմ է տիրապետել, վայելել հեղաշրջման արդյունքը, ուրեմն, այո’, մենք պարտված ենք:
«Այս ամայության պայմաններում լրիվ նոր վիճակ, նոր դրսևորումներ նոր լուծումներ են պետք, մենք այդ լուծումների փնտրտուքին ենք»:
Մի խումբ հայ երիտասարդ ծրագրավորողներ առողջական խնդիրների և արտակարգ իրավիճակների դեպքում արագ արձագանքման համար նոր հավելված են ստեղծել: Այն հնարավորություն կտա ստեղծված իրավիճակի մասին արագ տեղեկացնել ընկերներին և համապատասխան բժշկական հաստատություններին՝ արագ արձագանքման համար:
Որքան էլ արդարադատության նախարար Հրայր Թովմասյանը պնդի, որ ամեն ինչ արվում է, որպեսզի կալանավորի համար պատիժը լինի նրան ազատազրկելը, փաստն այն է, որ Հայաստանում բանտային պայմանները շարունակում են բարոյական և ֆիզիկական լրացուցիչ պատիժ լինել կալանավորների համար:
«Բարգավաճ Հայաստան» կուսակցության նախագահ Գագիկ Ծառուկյանը Ամանորի գիշերը կանցկացնի Հայաստանում: Սակայն, ինչպես փոխանցում են ԲՀԿ-ին մոտ կանգած մեր աղբյուրները, հունվարի 1-ին Գագիկ Ծառուկյանը կմեկնի Հայաստանից:
Կոլումբիացի հայտնի երգչուհի Շակիրան մայր է դարձել։ Նա տղա է ունեցել։ Այդ մասին դեկտեմբերի 28-ի գիշերը իր միկրոբլոգի միջոցով հայտնել է Շակիրայի ընկերը՝ «Բարսելոնայի» ֆուտբոլիստ Ժերար Պիկեն։
Սպառողական գների ինդեքսը այս տարվա դեկտեմբերին նախորդ տարվա դեկտեմբերն նկատմամբ կազմել է 103.2%։ Այս մասին հաղորդում է Ազգային վիճակագրական ծառայությունը։
«Տոներին ոչ սթափ վիճակում գտնվող ոչ մի վարորդ չի մնալու առանց պատժի, նրանք կպատժվեն օրենքի ողջ խստությամբ: Կազմվելու է համապատասխան արձանագրություն և ենթարկվելու են վարչական պատասխանատվության»,- այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց Ճանապարհային ոստիկանության Ճանապարհային ծառայության բաժնի պետ, ոստիկանության գնդապետ Նորիկ Սարգսյանը։
«ՆԱՍԴԱՔ ՕԷՄԷՔՍ Արմենիա» բորսայում այսօր`դեկտեմբերի 28-ին, վաճառվել է 23 միլիոն 800 հազար դոլար:
«Աշխատում եմ այս մարդու արածները չքննարկել. առանձնապես ցանկություն չունեմ»,- այս մասին այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց ՀԴԿ նախագահ Արամ Սարգսյանն՝ անդրադառնալով ՀԱԿ առաջնորդ Լևոն Տեր-Պետրոսյանի որոշման հիմքում ընկած պատճառաբանությանը, թե ինքը 68 տարեկան է ու չի կարող առաջադրվել փետրվարին կայանալիք նախագահական ընրություններում:
Մարդը կորցնում 1 «միկրոկյանք», երբ մեկ օրվա ընթացքում ծխում է երկու ծխախոտ, ուտում է համբուրգեր, չարաշահում է ալոկոհոլը կամ էլ 5 կգ ավելորդ քաշ ունի:
Խաղ ստեղծողը պետք է իր ստեղծած խաղի ֆանատը լինի, խաղա այն և ուրախանա իր ստեղծածով
Գրեթե բոլոր հյուրանոցներից մեզ տեղեկացրին, որ ամանորյա տոների համար այլևս ազատ համարներ չկան:
«Դե, օձը սեղանի վրա կա, հերիք է, էլի: Դրանից ավել էլ ի՞նչ լինի»:
Ամանորին ընդառաջ «Ազատություն» ռադիոկայանն այցելել է ռադիոկայանի ֆեյսբուքյան ասուլիսի ամենաշատ հարցեր ստացած այն հյուրերին, որոնք արձագանքել են իրենց:
«Չեմ կարծում, որ սրանով նպաստում ենք իշխանության վերարտադրմանը: Ամեն դեպքում, բնականաբար, իշխանության համար հեշտանում է ինչ-որ բան, բայց այս իրողությունների պայմաններում ՀԱԿ-ի մասնակցությունը որևիցե բան չէր փոխի»:
8 միլիոն դրամ ընտրարգավի չափը սահմանված է նրա համար, որ որևէ մտավորակական, իր աշխատավարձին ապավինած մարդ մոտ չգնա նախագահի ընտրություններին՝ չունենալով այդքան գումար:
ՀՀ ոստիկանության անձնագրային և վիզաների վարչություց այսօրվա դրությամբ արդեն 11 անձ տեղեկանք է ստացել վերջին տասը տարում ՀՀ քաղաքացի հանդիսանալու, այլ պետության քաղաքացիություն չունենալու և վերջին տասը տարում ՀՀ-ում մշտապես բնակվելու մասին:
«Այս պահին անցկացվում են լաբորատոր ստուգումներ, որոնց ավարտից հետո միայն հայտնի կդառնան դեպքի մանրամասները, իսկ լաբորատոր ստուգումները ժամանակատար են»:
«Ես ծանոթ չեմ ՀԱԿ-ի որոշմանը, և չեմ ուզում մեկնաբանել ոչ մի բան»:
ՀՀ-ում ԱՄՆ արտակարգ և լիազոր դեսպան Ջոն Հեֆֆերն հայերենով է շնորհավորել հայ ժողովրդին՝ Ամանորի առիթով։