
Հունվարի 1-ին Գագիկ Ծառուկյանը կհեռանա Հայաստանից

168.am-ի տեղեկություններով, «Բարգավաճ Հայաստան» կուսակցության նախագահ Գագիկ Ծառուկյանը Ամանորի գիշերը կանցկացնի Հայաստանում: Սակայն, ինչպես փոխանցում են ԲՀԿ-ին մոտ կանգած մեր աղբյուրները, հունվարի 1-ին Գագիկ Ծառուկյանը կմեկնի Հայաստանից: Թե ուր, առայժմ հայտնի չէ:
Գ. Ծառուկյանը սիրում է իր ամանորյա հանգիստն անցկացնել Դուբայում, որտեղ են լինում նաև նրա ընտանիքի այլ անդամները, ինչպես նաև հայաստանյան օլիգարխիկ շրջանակների մի շարք ներկայացուցիչներ: Դեռևս հայտնի չէ` նրանք այս տարի ևս կընկերակցե՞ն Ծառուկյանին, թե նա ամանորը Դուբայում կնշի միայնակ: