Ինչ արժե Ամանորը Ծաղկաձորում

168.am-ը Ծաղկաձորում գտնվող մի քանի հյուրանոցներից հետաքրքրվեց՝ ի՞նչ միջոցառումներ են նախատեսում անցկացնել Ամանորին և ինչպիսի՞ն են սահմանված գները: Գրեթե բոլոր հյուրանոցներից մեզ տեղեկացրին, որ ամանորյա տոների համար այլևս ազատ համարներ չկան: Եվ այսպես՝

«Նաիրի»  հանգստյան տնից ասացին, որ հյուրանոցում Ամանորին առաջարկում են 6-օրյա փաթեթ, որի արժեքը մինչև 100.000 դրամ է կազմում: Հյուրանոցային համալիրի բոլոր համարներն արդեն զբաղված են:

«Մարիոթ Ծաղկաձոր» հյուրանոցից տեղեկացրին, որ Ամանորին գործում է 6-օրյա փաթեթ՝ դեկտեմբերի 31-ից հունվարի 6-ը: Փաթեթի արժեքը մեկ հոգու համար 550.000 դրամ է:

«Մուլտի ռեստ հաուս» հանգստյան տնից նույնպես տեղեկացրին, որ բոլոր համարներն արդեն զբաղված են: Հանգստյան տունն առաջարկում է մեկ շաբաթյա փաթեթ Ամանորի համար: 2 անձի համար փաթեթն արժե 720.000 դրամ:

Կարդացեք նաև

«Ծաղկաձորի» գլխավոր մարզահամալիր հյուրանոցը ևս ազատ համարներ չուներ Ամանորի համար: 5-օրյա փաթեթը երկու անձի համար հյուրանոցում արժե 450.000 դրամ:

«Ծաղկահովիտ» հյուրանոցն՝ Ամանորն անցկացնելու համար առաջարկում է 7-օրյա փաթեթ. 2 անձի համար ստանդարտ համարն այստեղ 260.00 դրամ արժե: «Ծաղկահովիտում» ազատ սենյակներ արդեն չկան:

«Ռոսիա» հյուրանոցից ևս հայտնեցին, որ ազատ համարներ չկան: Հյուրանոցը Ամանորի հետ կապված առաջարկում է փաթեթ՝ դեկտեմբերի 31-ից մինչև հունվարի 6-ը: Հյուրանոցից հայտնեցին, որ ամանորյա փաթեթով զբաղվող անձը տեղում չէ, իրենք էլ չգիտեն՝ Ամանորին հյուրանոցի առաջարկած փաթեթն ինչ արժե:

«Կեչառիս» հյուրանոցից տեղեկացրին, որ իրենք Ամանորին առաջարկում է դեկտեմբերի 31-ից մինչև հունվարի 3-ը փաթեթ 2 անձի համար. ամենամատչելի փաթեթն արժե 325.000 դրամ:

Հ.Գ. Առաջիկայում կներկայացնենք նաև, թե որքան արժե ամանորյա 7-օրյա հանգիստ Հայաստանից դուրս:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս