«Մարտի» են պատրաստվում առայժմ 16 թեկնածուներ (տես՝ անունները)

ՀՀ ոստիկանության անձնագրային և վիզաների վարչություց այսօրվա դրությամբ արդեն 11 անձ տեղեկանք է ստացել վերջին տասը տարում ՀՀ քաղաքացի հանդիսանալու, այլ պետության քաղաքացիություն չունենալու և վերջին տասը տարում ՀՀ-ում մշտապես բնակվելու մասին: Այս մասին «Փաստինֆոյին» ասել է վարչության պետ, ոստիկանության գնդապետ Հովհաննես Քոչարյանը:

Ինչպես հայտնի է, նշված տեղեկանքն անհրաժեշտ է ՀՀ նախագահի թեկնածու առաջադրվելու համար:

Ավելի վաղ հայտնի էին նշված տեղեկանք ստացած անձանցից 9-ի` էպոսագետ Վարդան Սեդրակյանի, «Նոր ժամանակներ» կուսակցության նախագահ Արամ Կարապետյանի (վերջինս հայտարարել է, որ չի առաջադրվելու), ՄԱԱ նախագահ Նարինե Մկրտչյանի, «Ռադիո Հայ»-ի տնօրեն Անդրեաս Ղուկասյանի, ԱԻՄ նախագահ Պարույր Հայրիկյանի, «Ժառանգության» նախագահ Րաֆֆի Հովհաննիսյանի, «Ազատություն» կուսակցության նախագահ Հրանտ Բագրատյանի, ֆիզիկոս Մհեր Հայրապետյանի, բժշկուհի Զարուհի Հարությունյանի անունները: Հիմա, պարոն Քոչարյանի տեղեկացմամբ, նրանց ավելացել են նաև Սերժ Ազատի Սարգսյանի և Արամ Սերգեյի Հարությունյանի անունները, որոնց նույնպես տրվել է համապատասխան տեղեկանք:

Հ. Քոչարյանի փոխանցմամբ՝ վերոնշյալ տեղեկանքը ստանալու համար դիմել են նաև Գարեգին Վլադիմիրի Ղազարյանը, Հովիկ Հովսեփի Աղազարյանը, Մարտիկ Ժորայի Սարգսյանը, Պավլիկ Վասպուրի Սարգսյանը և Ռոբերտ Յաշայի Սիմոնյանը, որոնց նախագահի թեկնածու առաջադրվելու համար անհրաժեշտ տեղեկանքը դեռևս չի տրվել:

Կարդացեք նաև

Հիշեցնենք, որ այսօր առաջադրվելու մասին հայտարարել է նաև ԼՂՀ ԱԳ նախկին նախարար Արման Մելիքյանը, իսկ Արամ Կարապետյանը, թեև վերցրել է տեղեկանքը, հայտարարել է, որ չի մասնակցելու ընտրություններին:

Տեսանյութեր

Լրահոս