Գործարարները վախեցած են. Սերժ Սարգսյանի ստվերը հետապնդում է նրանց. Նարինե Մկրտչյան
Մամուլի ազգային ակումբի նախագահ, ՀՀ նախագահի թեկնածու Նարինե Մկրտչյանը դիմել է ՀՀ քաղաքացիներին.
«Սիրելի հայրենակիցներ, երբ ես հայտարարեցի 2013 թ. փետրվարի 13-ի ՀՀ նախագահի ընտրություններում առաջադրվելու իմ մտադրության մասին, այն ես հիմնավորեցի Հայաստանի ներկայի և ապագայի հանդեպ խոր մտահոգությամբ:
Ես առաջարկել և առաջարկում եմ փոփոխությունների ճանապարհը՝ լայնատարած, խորքային, արմատական փոփոխությունների, որի առաջին և անհրաժեշտ քայլը իշխանափոխությունն է՝ քաղաքական ներկա վերնախավից մինչև գործող քաղաքական համակարգի ապամոտնաժում:
Անարդարությունն ու անօրինականությունը, կաշառակերությունն ու կոռուպցիան, ցինիզմն ու քամահրանքը հասարակության անդամների նկատմամբ, գործազրկությունն ու ունեզրկությունը, տնտեսական մրցակցության բացակայությունը և մենաշնորհների գոյությունը, ապօրինություններն ու անպատժելիությունը՝ առաջացնելով արտագաղթի աննախադեպ ալիք, դարձել են այս համակարգի անբաժան ուղեկցիները, և դրանք վերացնելու ճանապարհը գիտակցված մարտահրավերն է այդևայլ երևույթների և դրանք մարմնավորղ իշխանությունների հանդեպ:
Այդ մարտահրավերը ես նետել եմ և այն կարող է իրականություն դառնալ հասարակության աջակցությամբ և գործուն մասնակցությամբ:
Սիրելի հայրենակիցներ,
ես կներկայացնեմ իմ փաստաթղթերը ԿԸՀ՝ առանց ընտրագրավի վճարի անդորրագրի: Ես շարունակում եմ մնալ ընտրապայքարի մեջ այնքան, քանի դեռ դա թույլ է տալլիս գործող Ընտրական օրենսգիրքը, որն ամրագրել է թույլ, վախեցած, անարի իշխանությունների պահանջը՝ 8 միլիոն դրամ ընտրարգավի չափը, որը սահմանված է նրա համար, որ որևէ մտավորակական, իր աշխատավարձին ապավինած մարդ մոտ չգնա նախագահի ընտրություններին՝ չունենալով այդքան գումար: Այս ընթացքում ես ֆինանսական աջակցության համար դիմել եմ հայաստանցի բազմաթիվ գործարարների: Սակայն նրանք կաշկանդված են, վախեցած. Սերժ Սարգսյանի ստվերը հետապնդում է նրանց:
Ընտրապայքարի այս կարճ ժամանակահատվածում ընտրագրավին ես չեմ անդրադարձել հուսալով, որ աջակցություն կգտնեմ: Սակայն այս պահին այդ խնդիրը մնում է չլուծված: Ես չեմ դիմել հասարակությանը դրամահավաքի համար՝ հաշվի առնելով սոցիալական բարդ վիճակը: Ես հրաշքների չեմ հավատում, վստահ, որ հրաշքը մենք պիտի ստեղծենք: Ես մնում եմ ընտրապայքարի մեջ այնքան, որքան այդ հնարավորություն կտան օրենքը, առաջադրման հնարավորության այս մի քանի օրերը և հասարակությունը՝ գործուն աջակցությամբ:
ՀՀ նախագահի ընտրության քաղաքական բոյկոտին դեմ լինելով՝ հանուն քաղաքական համաձայնության կողմ եմ նաև միանալ այդ բոյկոտին: Անկախ ընտրապայքարին իմ մասնակցության հեռանկարից՝ ուզում եմ վստահեցնել ձեզ, սիրելի հայրենակիցներ, ես փորձել եմ ձեր մեջ հույս և պատասխանատվություն արթնացնել Հայաստանի ապագայի հանդեպ և այդ հնարավորությունը տեսել եմ, չհավատալով ազատ ընտրություններին՝ փորձել եմ ձեզ ընտրության հնարավորություն ընձեռել և :
Հայաստանի անկախությունից ի վեր իմ հոդվածներով ես զրուցել եմ ձեզ հետ և այդ զրույցը չի ավարտվել: Ես ձեզ հետ եղել եմ ազնիվ, անկեղծ և շիտակ: Իմ կյանքում ես գործել եմ՝ ականջ դնելով իմ սրտին և առաջնորդվելով բանականությամբ:
Նույնն էլ ձեզ եմ ցանկանում՝ ականջ դրեք ձեր սրտին և գործեք բանականությամբ»: