Բաժիններ՝

Հայաստանյան բանկերը մեկ շաբաթում գնել են 144.7 միլիոն դոլար

Ինչպես տեղեկացնում է ՀՀ Կենտրոնական բանկի հասարակայնության հետ կապերի ծառայությունը, դեկտեմբերի 24-28-ն ընկած ժամանակահատվածում իրականացվել են հետևյալ գործարքները։

 

USD

Արտարժույթի ներբանկային շուկայում բանկերի կողմից գնվել է 144,789,283 ԱՄՆ դոլար 402.88 դրամ ԱՄՆ մեկ դոլարի դիմաց միջին փոխարժեքով, և  վաճառվել 182,737,067 ԱՄՆ դոլար 404.47 դրամ ԱՄՆ մեկ դոլարի դիմաց միջին փոխարժեքով:

Կարդացեք նաև

«ՆԱՍԴԱՔ ՕԷՄԵՔՍ ԱՐՄԵՆԻԱ» ԲԲԸ–ում նշված ժամանակահատվածում իրականացվել է 51,180,000 ԱՄՆ դոլարի առք և վաճառք 403.11 դրամ մեկ ԱՄՆ դոլարի դիմաց միջին փոխարժեքով:

Միջբանկային շուկայում իրականացվել է 3,200,000 ԱՄՆ դոլարի առք և վաճառք  403.64դրամ մեկ ԱՄՆ դոլարի դիմաց միջին փոխարժեքով:

 

EUR

Արտարժույթի ներբանկային շուկայում բանկերի կողմից գնվել է 17,118,670 EUR 532.08 դրամ  մեկ եվրոյի դիմաց միջին փոխարժեքով, և  վաճառվել 17,133,207 EUR 534.74 դրամ մեկ եվրոյի դիմաց միջին փոխարժեքով:

«ՆԱՍԴԱՔ ՕԷՄԵՔՍ ԱՐՄԵՆԻԱ» ԲԲԸ–ում նշված ժամանակահատվածում գործարք չի իրականացվել:

 

RUB

Արտարժույթի ներբանկային շուկայում բանկերի կողմից գնվել է 1,104,796,992 ՌԴ ռուբլի 12,99 դրամ մեկ ռուբլու դիմաց միջին փոխարժեքով, և  վաճառվել 155,630,417 ՌԴ ռուբլի 13.24 դրամ մեկ ռուբլու դիմաց միջին փոխարժեքով:

«ՆԱՍԴԱՔ ՕԷՄԵՔՍ ԱՐՄԵՆԻԱ» ԲԲԸ–ում և միջբանկային շուկայում նշված ժամանակահատվածում գործարք չի իրականացվել:

Միջբանկային շուկայում իրականացվել է  15,000,000 ՌԴ ռուբլու առք և վաճառք  13,17 դրամ մեկ ՌԴ ռուբլու  դիմաց միջին փոխարժեքով:

Դեկտեմբերի 17-23-ն ընկած ժամանակահատվածում բանկերի կողմից դրամով տրամադրված վարկերի ծավալը կազմել է 50.3 մլրդ դրամ, իսկ ԱՄՆ դոլարով տրամադրված վարկերի ծավալը՝ 51.5 մլն ԱՄՆ դոլար:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս