Անընդհատ հանդիպել եմ Կոնգրեսի նոմենկլատուրայի դիմադրությանը, որն ուղղորդվում էր ՀԱԿ լիդերի կողմից. Պ. Մակեյան

Պատասխանելով ԳԱԼԱ-ի հարցին` հնարավո՞ր է արդյոք, որ, ի վերջո, «Ժողովրդավարական հայրենիք» կուսակցությունը սատարի ՀՀ նախկին վարչապետ, «Ազատություն» կուսակցության նախագահ, ՀԱԿ անդամ Հրանտ Բագրատյանի թեկնածությունը, Պետրոս Մակեյանն ասել է, թե ոչ մի բան բացառված չէ, սակայն մինչև կուսակցության քաղխորհրդի նիստը չի կարող հստակ դիրքորոշում արտահայտել:

«Մենք պետք է գնահատենք իրավիճակը և Հրանտ Բագրատյանի հնարավորությունները: Մենք նրա հետ 20 տարվա ճանապարհ ենք անցել, սակայն քաղաքականությունը հստակ վերլուծություններ է պահանջում, թե որ պարագայում ինչ արդյունքների կարելի է սպասել»,- ասել է նա:

Հարցին էլ, թե՝ ինչպե՞ս եք գնահատում ՀԱԿ հայտարարությունը` նախագահական ընտրություններին չմասնակցելու ոչ մեկին չսատարելու վերաբերյալ, Պետրոս Մակեյանը պատասխանել է, որ թեև ընդհանուր առամբ համաձայն էր ՀԱԿ-ի դիրքրորոշման հետ, այնուամենայնիվ, շատ հարցեր կան, որոնք պատասխաններ են պահանջում:

Օրինակ` թե ինչո՞ւ ՀԱԿ-ը հասավ նման հանգրվանին, երբ հնարավոր էր իշխանափոխություն անել 2008թ փետրվարին, մարտին, 2011թ մայիսին: Ըստ Մակեյանի՝ Կոնգրեսը չգնաց այդ ճանապարհով, սակայն մասնակցելով բոլոր ընտրական գործընթացներին` հանդիպեց ընտակեղծարար մեքենային: Ու այդ ամենի վերջում Կոնգրեսը հետևություններ է անում, ինչի համար արդեն շատ ուշ է, և հենց դրա հետ չի կարողանում համակերպվել Պետրոս Մակեյանը:

Կարդացեք նաև

Անդրադառնալով Կոնգրեսի սխալներին, Պետրոս Մակեյանը նշել է, թե ինքը նույնպես պատասխանատվություն է կրում այդ սխալների համար:

«Մենք պետք է բաց չթողեինք արաբական գարնան ազդեցությունը` իմանալով, որ այս իշխանության որակները այնպիսին են, ինչպիսին կան: Դրա փոխարեն գնացինք երկխոսության, իսկ իշխանությունն օգտվեց դրանից: Բացի այդ մեր պայքարը եղել է նաև քրեածին օլիգարխիայի դեմ, այնինչ Կոնգրեսը օլիգարխիայի հիմնարար հենասյուներից մեկին հայտարարում է հայաստանածին քաղաքական ուժ ու փորձում է քաղաքական հաշվարկներ կառուցել այդ չակերտավոր ուժի հետ: Այդ ամենը բերեցին այսօրվա հանգրվանին, որի պատասխանատուն միայն ռեժիմը չէ: Ընդդիմությունը նույնպես սպասարկեց այդ ռեժիմին»,- ասել է ՀԱԿ ներկայացուցիչը:

Իսկ այն հարցին, թե ինչո՞ւ ՀԱԿ առաջնորդը թույլ տվեց, որ ՀԱԿ-ը նման ձախողումներ արձանագրի, Պետրոս Մակեյանը պատասխանել է, թե վերջին երկու տարիներին Կոնգրեսն այևս հանդես չէր գալիս որպես քաղաքական մարմին, քանի որ հիմնական ցուցումները ստացվում էին ՀԱԿ առաջնորդի կողմից, իսկ Կոնգրեսի չինովնիկները` Լևոն Զուրաբյանի գլխավորությամբ լծվում էին այդ հրահանգները կատարելու:

«Քաղաքական ուժերը, որոնք ներգրավված էին Կոնգրեսի մեջ, որևէ դերակատարում որևէ պարագայում չեն ունեցել, եղել են զուտ շիրմա: Ես ամեն քաղխորհրդի նիստում բարձրացրել եմ իշխանությունը վերափոխելու ուղիները, հատկապես բարձրաձայնել եմ ԱԺ մանդատների աճուրդից հետո, բայց իմ ասածները չեն անցել: Ես անընդհատ հանդիպել եմ Կոնգրեսի նոմենկլատուրայի դիմադրությանը, որն ուղղորդվում էր ՀԱԿ լիդերի կողմից»,- ասել է Պետրոս Մակեյանը:

Տեսանյութեր

Լրահոս