Աշխատում եմ այս մարդու արածները չքննարկել. Ա. Սարգսյան

«Ես մի անգամ էլ եմ ասել. Շարլ Դը Գոլը 68 տարեկանում դարձավ Ֆրանսիայի նախագահ ու հզոր պետություն ստեղծեց: Տարիքը, կարծում եմ, էական չէ: Քառասուն տարեկան անձն էլ կարող է ասել, թե պատրաստ չէ ֆիզիկապես: Խնդիրն այն է, թե մարդն իրեն ինչպես է զգում, ոնց է գնահատում: Կամ էլ դա պատճառ էր, որ ինչ-որ ձևով Լևոն Տեր-Պետրոսյանը բացատրեր իր որոշումը, ու դա քննարկեին: Բայց արդյոք դա՞ էր պատճառը: Իհարկե ոչ»,- մասնավորեցրեց Արամ Սարգսյանը:

Ինչ վերաբերում է ՀԴԿ-ի` նախագահական ընտրություններում մասնակցության ձևաչափին, Արամ Սարգսյանը նշեց, որ իրենք դեռ որոշում չունեն: Նրա խոսքով, քննարկումներ այս թեմայով Դեմոկրատական կուսակցությունն ունենում են, բայց վերջնական որոշում, հավանաբար, կկայացվի հունվարի 17-ից 20-ին:

«Մենք պարտադիր ներկայացնելու ենք մեր պահանջները: Ոչ թե 7 կետանոց: Ես պատրաստ եմ անգամ ՀՀՇ-ի հետ համագործակցել, միայն թե մի ընդհանուր փաստաթուղթ ստեղծենք, որոշենք այս իշխանություններից պահանջատեր լինել: Եկեք այս ուղությամբ աշխատենք, մենք պատրաստ ենք»,- եզրափակեց նա:

Կարդացեք նաև

Տեսանյութեր

Լրահոս