Նարինե Մկրտչյանն առաջադրվեց

Քիչ առաջ Կենտրոնական ընտրական հանձնաժողով 2013-ին կայանալիք նախագահական ընտրություններում առաջադրման փաստաթղթերն է ներկայացրել նաև առաջին կին թեկնածուն` Մամուլի Ազգային ակումբի նախագահ Նարինե Մկրտչյանը: Այդ մասին Panorama.am-ին տեղեկացրել են ԿԸՀ լրատվական ծառայությունից: Նարինե Մկրտչյանը այս պահի դրությամբ առաջադրված 8-րդ թեկնածուն է:

Այսօր ավելի վաղ առաջադրվել էր Պավլիկ Սարգսյանը, իսկ մինչ այդ` Սերժ Սարգսյանը, Պարույր Հայրիկյանը, Վարդան Սեդրակյանը, Մհեր Հայրապետյանը, Արամ Հարությունյանը և Անդրիաս Ղուկասյանը:

Փետրվարի 18-ին կայանալիք նախագահական ընտրություններում առաջադրումների ժամկետը ԿԸՀ հաստատած ժամանակացույցի համաձայն, մեկնարկել է դելտեմբերի 25-ին և կավարտվի հունվարի 4-ին: Հունվարի 4-ից կսկսվի թեկնածուների գրանցման ժամկետը և կավարտվի հունվարի 14-ին:

Կարդացեք նաև

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Դեկտեմբեր 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Նոյեմբեր   Հունվար »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31