Բաժիններ՝

Ո՞ւր կորան կտրոնները. ըստ ֆիննախի, տրամադրվել են բավարար քանակությամբ տեխզննման կտրոններ

ՀՀ ֆինանսների նախարարությունն այսօր պարզաբանում է տարածել, որտեղ անդրադարձել է տեխզննման կտրոնների դեֆիցիտի թեմային։ Պարզաբանման մեջ նշվում է։

«Այսօր մամուլում շրջանառվող տեղեկությունները, որ ՀՀ ֆինանսների նախարա­րությունը ՀՀ առևտրային բանկերին չի տրամադրել բավարար քանակությամբ կտրոններ, չեն համապատասխանում իրականությանը:

ՀՀ ֆինանսների նախարարությունը ՀՀ առևտրային բանկերին 2011 թվականից առ այսօր տրամադրել է ընդհանուր թվով 601 000 կտրոններ, այդ թվում 2011 թվականին 2013 թ-ի համար տրամադրել է 37 500 կտրոն, իսկ 2012 թվականին՝ 2013-14 թթ-ի համար 310406 կտրոն: Ի դեպ նշենք, որ այս տարի ՀՀ ֆինանսների նախարարությունը տպագրել է ավելի շատ քանակությամբ կտրոններ, քան անցյալ տարի: Միայն դեկտեմբեր ամսի 5-ին, 6-ին, 11-ին և 14-ին ՀՀ բոլոր առևտրային բանկերին ՀՀ ֆինանսների նախարարությունը տրամադրել է ընդհանուր թվով 36950 կտրոն, ընդ որում ելնելով պահանջարկից՝ դեկտեմբերին ՀՀ առևտրային բանկերին  նաև լրացուցիչ  քանակությամբ տեխզննման կտրոններ են տրամադրվել, այդ թվում՝ դեկտեմբերի 19-ին Արարատ բանկին տրամադրվել է 3 000 կտրոն, Արդշինինվեստբանկին՝  3 000 կտրոն, Հայէկոնոմբանկին՝ 5000 կտրոն, ՎՏԲ Հայաստան բանկին՝ 4000 կտրոն, դեկտեմբերի 21-ին՝ Արդշինինվեստբանկին՝ 2000 կտրոն, Կոնվերսբանկին՝ 1000 կտրոն, Պրոմեթեյբանկին՝ 100 կտրոն, դեկտեմբերի 24-ին՝ Հայէկոնոմբանկին՝ 567 կտրոն, ՎՏԲ Հայաստան բանկին՝ 2000 կտրոն:

Հաշվի առնելով վերոգրյալը՝ ևս մեկ անգամ տեղեկացնում ենք, որ ՀՀ ֆինանսների նախարարությունը առևտրային բանկերին տրամադրել է բավարար քանակությամբ տեխնիկական զննման կտրոններ»:

Կարդացեք նաև

Հիշեցնենք, որ 168.am-ը երեկ անդրադարձել էր այդ խնդրին՝ նշելով, որ մայրաքաղաքի գրեթե բոլոր բանկերի բոլոր մասնաճյուղերում աննկարագրելի հերթեր են գոյացել տեխզննման կտրոնների համար։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Դեկտեմբեր 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Նոյեմբեր   Հունվար »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31