Ծխախոտն ու խմիչքը թանկացել են 4.4%-ով
Սպառողական գների ինդեքսը այս տարվա դեկտեմբերին նախորդ տարվա դեկտեմբերն նկատմամբ կազմել է 103.2%։ Այս մասին հաղորդում է Ազգային վիճակագրական ծառայությունը։
Նշենք, որ հենց վերը նշված ցուցանիշն է համարվում նորմատիվային համարվում և բյուջեով սահմանված է դրա առավելագույն շեմը՝ 5.5%։ Փաստորեն, կառավարությանն ու կենտրոնական բանկին հաջողվել է 3.2% ցուցանիշով տեղավորվել թույլատրելի միջակայքում։ Իսկ տարվա ընթացքում արձանագրված միջին գնաճը (այս տարվա հունվար-դեկտեմբերը՝ նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ), ավելի ցածր է՝ 2.6%։
12-ամսյա կտրվածքով սպառողական ինդեքսի կազմում պարենային ապրանքների գներն աճել են 3%-ով, ծխախոտինն ու խմիչքինը՝ 4.4%-ով, ծառայություններինը՝ 2.1%-ով, ոչ պարենային ապրանքներինը՝ 5.7%-ով։