Կերեք, խմեք, սակայն` չափի մեջ
«Չի կարելի փչացնել տոնը զանազան սննդակարգերով և սահմանափակումներով, դեկտեմբերի 31-ի առավոտյան կերեք վարսակի շիլա, իսկ օրվա ընթացքում` բանջարեղենային ապուր, և խմեք բնական հյութեր: Ամանորյա գիշերը պետք է ուտել հնարավորինս փոքր չափաբաժիններով, խորհուրդ չի տրվում խմել գազավորված ըմպելիքներ՝ բացառությամբ շամպայնի առաջին գավաթի»,- խորհուրդ է տալիս ՌԴ բժշկական գիտությունների ակադեմիայի Սննդի ինստիտուտի տնօրեն Վ. Տուտելյանը:
Ի դեպ, կարևոր է իմանալ, որ մուգ գույնի սպասքը չի նպաստում ախորժակի լավացմանը, իսկ կերված սննդի չափաբաժինն ուղիղ համեմատական է ափսեի չափի հետ: Ամանորյա գիշերը կազմակերպեք զանազան ուրախ խաղեր, երգեք և պարեք:
Հոգեբանները խորհուրդ են տալիս ուտել վառ գույնի պտուղներ, եթե ուտելու պահանջ ունեք, ապա կերեք նարինջ կամ մանդարին, խնձոր, բանան, եթե կա՝ ավոկադո կամ մանգո: Սակայն նույնիսկ միրգը կամ բանջարեղենային վինեգրետը պետք է ուտել փոքր չափաբաժիններով: Ամանորյա սննդային չարաշահումները, լավագույն դեպքում, հղի են մի քանի կիլոգրամով քաշի ավելացմամբ, որից շատ դժվար կլինի ազատվելը:
Խորհուրդ են տրվում խնձորի, կիտրոնի, նռան, սերկևիլի, շաղգամի, գետնամորու և այլ հյութեր:
- 200 մլ խնձորի հյութին խառնեք 50 մլ նախօրոք եփած սառը ջուր, խմեք փոքր կումերով` նախաճաշից առաջ: Կանխարգելիչ նպատակով շարունակեք 7-10 օր` դեկտեմբերի 28-ից մինչև հունվարի 5-ը:
- 50 մլ կիտրոնի հյութը և 2 թ/գ մեղրը լուծեք 100 մլ գոլ ջրում: Խմեք 50-ական մլ` նախաճաշից, ճաշից և ընթրիքից 30 րոպե առաջ, շարունակեք 7 օր:
- 20 գ հնդկաձավարը 10 ժամ թրմեք 200 մլ մածունի կամ եռջրի մեջ: Կերեք վաղ առավոտյան, նախաճաշեք 2 ժամ առաջ, այդ ընթացքում չի կարելի որևիցե հեղուկ խմել:
Առողջ եղեք: Թող 2013 թվականը լինի անձնական երազանքների կատարման և ընտանեկան երջանկության տարի:
Հ.Գ. Ջուլիետա Սահակյանի «Պահապան ծառերի բուժիչ զորությունը» գիրքը կարող եք ձեռք բերել «Նոյան տապան», «Բուկինիստ» և «Նաիրի» գրախանութներից: