«Պրեսսինգ» հաղորդաշարում Սաթիկ Սեյրանյանը հեռավար կապով զրուցել է Սթենֆորդի համալսարանի միջազգային հարաբերությունների դոկտոր, միջազգայնագետ Արթուր Խաչիկյանի հետ:
«Այդ բնապահպանները որտե՞ղ էին, երբ Ադրբեջանը ֆոսֆորային զենք էր կիրառում Արցախի խաղաղ բնակչության դեմ»,- այսօր Երևանում անցկացվող «Ընդդեմ ցեղասպանության հանցագործության» 4-րդ գլոբալ ֆորումի ընթացքում լրագրողների հետ ճեպազրույցում ասաց Արցախի Մարդու իրավունքների պաշտպան Գեղամ Ստեփանյանը՝ անդրադառնալով բնապահպաններ ներկայացող ադրբեջանցիների կողմից այսօր հերթական անգամ Ստեփանակերտ-Գորիս ճանապարհը փակելու փաստին։
Այսօր Երևանում անցկացվող «Ընդդեմ ցեղասպանության հանցագործության» 4-րդ գլոբալ ֆորումի շրջանակներում Նիկոլ Փաշինյանն իր ելույթում ներկայացրեց ցեղասպանությունների կանխարգելման համար իր տեսլականը։
2018 թվականին՝ վարչապետ ընտրվելուց հետո, Ադրբեջանի նախագահ Ալիևին կիրթ և կառուցողական անվանող Նիկոլ Փաշինյանը 2022 թվականի նոյեմբերի 10-ին ուղիղ եթերով հեռարձակվող ՀՀ Կառավարության նիստի ընթացքում Ալիևի գործողությունները նմանեցրեց ահաբեկչական խմբավորումների գործողություններին։
ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահ Էդուարդ Աղաջանյանը Հանրային Հեռուստաընկերության եթերում անդրադարձել է իր կողմից հնչեցված՝ «ՀՀ-ն այլևս չունի հնարավորություն և ռեսուրս ապահովելու Արցախի ժողովրդի իրավունքները, ազատությունը, անվտանգությունը՝ այդ թվում» և շատերի կողմից քննադատված հայտարարությանը: