Այն, ինչ այսօր անում է Նիկոլ Փաշինյանը, Ցեղասպանությանը հանցակցություն է. Ավետիք Չալաբյան

«Բնականաբար, շատերի մոտ հարց է առաջանում, թե Ադրբեջանի կողմից այնտեղ իրականացված էթնիկ զտումներից հետո որքանով է արդիական այս օրենքի նախագիծը. կարծում ենք՝ ավելի քան արդիական է,- Արցախի վերաբերյալ օրինագիծն ԱԺ մուտքագրելուց առաջ լրագրողների հետ զրույցում նշեց «Հայաքվե» նախաձեռնության համակարգող Ավետիք Չալաբյանը՝ մանրամասնելով,- Այն, ինչ տեղի է ունեցել Արցախում, միջազգային իրավունքի կոպտագույն խախտում է. հասկանալի է, չէ՞, որ Արցախը հանդիսացել է միջազգային իրավունքի սուբյեկտ, տասնամյակներ եղել է բանակցությունների կողմ: Արցախի վերջնական կարգավիճակի հետ կապված եղել են Մադրիդյան սկզբունքներ, որոնք մշակվել են Մինսկի խմբի եռանախագահության կողմից, ուստի Արցախը՝ որպես միջազգային իրավունքի սուբյեկտ, չի կարող պարզապես վերանալ էթնիկ զտման արդյունքում»:

Ավետիք Չալաբյանը շեշտեց՝ ՀՀ որևէ իշխանավոր իրավունք չունի իր որևէ գործողությամբ ամրագրել Արցախում տեղի ունեցած ցեղասպան գործողությունները:

«Այն, ինչ այսօր անում է Նիկոլ Փաշինյանը, ցեղասպանությանը հանցակցություն է, և այդ ցեղասպանության մաքրագործություն է:

Մենք՝ հայ ազգի այն ներկայացուցիչները, որոնք դեմ են դրան, և  58 հազար քաղաքացիները, որոնք մեզ աջակցել են, պետք է շարունակեն պայքարը, որպեսզի թույլ չտան Նիկոլ Փաշինյանին Ադրբեջանի Ցեղասպանության արդյունքում ստեղծված իրավիճակն  ամագրել միջազգային պայմանագրերով,- հավելեց նա՝  նկատելով, որ Փաշինյանն  ինչ արել է, հայտարարություններ են,- միջազգային պայմանագիր այսօր գոյություն չունի,- Մենք պայքարելու ենք, որպեսզի նման միջազգային պայմանագիր գոյություն չունենա, որովհետև նման պայմանագիրն առաջինը կվերացնի Արցախը՝ որպես հայկական պետություն, միջազգային իրավունքի սուբյեկտ, և երկրորդը՝ ճանապարհ կբացի Հայաստանի Հանրապետության նկատմամբ ագրեսիայի համար»:

Կարդացեք նաև

Տեսանյութեր

Լրահոս