Ռուս քաղաքական վերլուծաբան, արևելագետ, կովկասագետ Ստանիսլավ Տարասովը 168.am-ի հետ զրույցում ասաց, որ երկու հարցազրույցներում ընդհանուր առմամբ լուրջ տարաձայնություններ չեն երևում, հատկապես ՀՀ իշխանությունների կողմից Ալիևի պահանջներին դիմադրություն գրեթե չկա։
Թուրքիան տարբեր պատճառներով ոչ մի կերպ չի կարողանում դուրս գալ ահաբեկչական սպառնալիքների գոտուց։
Մանհեթենի կենտրոնում գտնվող «Թուրքական տանը» (Turkish House, «Тюркеви») 36-հարկանի երկնաքերում կայացել է Էրդողանի առաջին հանդիպումը իրանցի պաշտոնակից Մասուդ Փեզեշքիանի հետ: Այն տևել է ընդամենը մեկ ժամ, սակայն փորձագետներն ուշադրություն են դարձրել, որ գործընկերները երկխոսել են թուրքերենով, որում որոշակի բազմիմաստ սիմվոլիզմ է նկատվում։
Ալբանիայի վարչապետ Էդի Ռաման մտադիր է Տիրանա մայրաքաղաքում Բեկթաշի շքանշանի դերվիշների համար ինքնիշխան իսլամական միկրոպետություն ստեղծել, գրում է թուրքական Hürriyet պարբերականը: Եթե ամեն ինչ իր նախագծածով ընթանա, ապա նոր դերվիշական պետությունը կդառնա աշխարհի ամենափոքր պետությունը։ Այս կապակցությամբ Ռաման New York Times-ին ասել է՝ միկրոպետության ստեղծման մասին կհայտարարվի հաջորդ տարի, նրանց նպատակն է՝ առաջ տանել «իսլամի հանդուրժողական տարբերակը, որով հպարտանում է Ալբանիան»: Եվ այսպես, դերվիշները սկսեցին ակտիվանալ Եվրոպայում։ Ի՞նչ է նշանակում դա:
ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը չի դադարեցնում ակտիվությունը հարավկովկասյան ռեգիոնում, մասնավորապես՝ Հայաստան-Ադրբեջան գործընթացում, որպես միջնորդ, հաստատվելու և ՌԴ կենսական շահերն իրագործելու ուղղությամբ։ Օգոստոսի 18-ին Ադրբեջան կատարած պետական այցից, օգոստոսի 23-ին Փաշինյանի հետ հեռախոսազրույցից և օգոստոսի 27-ին Ադրբեջանի ԱԳ նախարար Ջեյհուն Բայրամովի՝ Թուրքիա կատարած այցից և այնտեղ Բայրամով-Ֆիդան բանակցություններից հետո Վլադիմիր Պուտինը հեռախոսազրույց է ունեցել նաև Իլհամ Ալիևի հետ։
Ուկրաինայի դեմ Ռուսաստանի պատերազմը կավարտվի ոչ ուշ, քան մեկ տարի անց։ Նման կանխատեսմամբ է հանդես եկել Վրաստանի իշխող «Վրացական երազանք-Ժողովրդավարական Վրաստան» կուսակցության հիմնադիր և պատվավոր նախագահ Բիձինա Իվանիշվիլին՝ կուսակցության նախընտրական քարոզարշավի պաշտոնական բացման ժամանակ: Նրա խոսքով՝ «եթե Ամերիկայի նախագահի ընտրություններում հաղթեն հանրապետականները, պատերազմը կարող է ավարտվել արդեն հունվարին»:
Դժգոհելով մոտ մեկ ամիս առաջ Ադրբեջանում Բելառուսի նախագահի հայտարարությունից՝ Նիկոլ Փաշինյանն օրերս տեղեկացրեց՝ հայկական կողմի պաշտոնական այցերը Բելառուս դադարեցվում են։
Ադրբեջանի կողմից ագրեսիան, առհասարակ՝ Արցախի և Հայաստանի ուղղությամբ կատարված բոլոր գործողությունները մշտապես ողջունող Ուկրաինայի նախագահի գրասենյակի ղեկավարի խորհրդական Միխայիլ Պոդոլյակը շնորհավորել է Հայաստանին Առաջին Հանրապետության օրվա առթիվ։ Նա շնորհավորական խոսքերով է հանդես եկել Analitika․UA-ին տված հարցազրույցում։
«Նոյեմբերի 9-ի թեման բարձրացնում են միայն Մոսկվան և Բաքուն։ ՀՀ իշխանությունն առաջ է մղում Պրահայի փաստաթուղթը, որի մասին օրերս խոսք գնաց Փաշինյան-Բլինքեն հեռախոսազրույցում։ Սակայն ես կարծում եմ, որ մինչ ապաշրջափակման գործընթացը շատ փուլեր ունեն կողմերն անցնելու։ Տեսնում ենք, որ սահմանազատման գործընթացի ներկայիս տարբերակը խիստ մտահոգություններ է առաջացնում, կան բազմաթիվ բարդ լուծելի հարցեր»։
Առաջիկայում Ադրբեջանի և Հայաստանի արտգործնախարարները ղազախական կողմի առաջարկով կհանդիպեն Ալմա Աթիում: Այս մասին հայտարարել է Ալիևն ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենի հետ հեռախոսազրույցի ժամանակ: Ի դեպ, մինչ այդ Բլինքենը հեռախոսով կապ էր հաստատել նաև Հայաստանի վարչապետի հետ: Այս կապակցությամբ Բաքվի և Երևանի պաշտոնական հաղորդագրություններում ասվում է՝ «ամերիկյան կողմը նախաձեռնել է ապրիլի 5-ին Բրյուսելում կայացած եռակողմ հանդիպման ժամանակ ձեռք բերված պայմանավորվածությունների իրականացման քննարկումը, ինչպես նաև բուն բանակցային գործընթացը Երևանի և Բաքվի միջև»:
168․am-ի հետ զրույցում ռուս կովկասագետ Ստանիսլավ Տարասովն ասաց, որ Նիկոլ Փաշինյանի վերջին հայտարարությունների ֆոնին, թե Ադրբեջանը տարածքներ է պահանջում, ու դրանք չտալու դեպքում պատերազմ կսկսվի, որոնցում կան ակնարկներ Ռուսաստանից սպառնալիքների մասին, ՀՀ-ն ակնկալում է ստանալ աջակցություն Արևմուտքից իր վերոնշյալ քայլերի ճանապարհին։
Երբ Նիկոլ Փաշինյանը հայտարարեց ՀԱՊԿ-ին Հայաստանի անդամակցության սառեցման մասին և դա բացատրեց, իբր չեն կատարվել նրա պայմանները Երևանի նկատմամբ, հատկապես 2021-2022-ին, ապա Հայաստանի անվտանգության ծառայության գեներալի կոչումով նախկին բարձրաստիճան ղեկավարներից մեկը հեղինակիս ասաց.
«Սակայն Երևանի ցանկությամբ ՌԴ-ն իր մի շարք դիրքեր պարզապես զիջել է Արևմուտքին, ինչը նշանակում է, որ Արևմուտքը՝ ԵՄ-ն, Ֆրանսիան, ԱՄՆ-ը, հավելյալ պատասխանատվություն են ստանձնում ռեգիոնալ իրավիճակի և ՀՀ դիրքորոշումների ապագայի համար»,- նկատեց նա՝ ընդհանուր առմամբ բարդ որակելով բանակցային, քաղաքական ու ռազմական իրավիճակը կողմերի միջև։
168․am-ի հետ զրույցում ռուս քաղաքական վերլուծաբան Ստանիսլավ Տարասովն ասաց, որ նման աշխարհաքաղաքական դեգերումների հետևանքով կողմերը և հատկապես Հայաստանն է կորցրել, իսկ Ադրբեջանը ժամանակ է կորցրել։
Հայաստանի վարչապետն աննախադեպ ակտ է կատարել համաշխարհային քաղաքականության մեջ։ Մեկ օրվա ընթացքում նա հինգ անգամ հեռախոսով կապ է հաստատել օտարերկրյա առաջնորդների և քաղաքական գործիչների հետ։
Թեև Նիկոլ Փաշինյանը նախօրեից Մոսկվայում է և այսօր Մոսկվայի Կարմիր հրապարակում ներկա գտնվեց Հայրենական Մեծ պատերազմում հաղթանակի 78-րդ տարեդարձին նվիրված զորահանդեսին, առաջիկայում սպասվում են նրա բարձրաստիճան բանակցությունները Իլհամ Ալիևի հետ նախ՝ Բրյուսելում, ապա՝ Քիշնևում ԵԽ նախագահ Շառլ Միշելի, Գերմանիայի կանցլեր Օլաֆ Շոլցի և Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի մասնակցությամբ։