Փաշինյան, քարտեզին նայիր, ո՞ւր ես թռչում, օվկիանոսից այն կո՞ղմ. դրա համար էլ ԱՄՆ-ում գրասենյակի փոխարեն՝ քեզ տանում են զուգարան. Փաշինյանը դավաճանեց Արցախի ղեկավարությանը. Ստանիսլավ Տարասով

168.am-ի «Թրիգեր» հաղորդաշարի հյուրը ռուս քաղաքագետ, Մերձավոր Արևելքի և Կովկասի երկրների հարցերով փորձագետ Ստանիսլավ Տարասովն է:

Հաղորդման ընթացքում քննարկվել են Թուրքիայի և Ռուսաստանի ազդեցությունը տարածաշրջանի վրա, հայ-ռուսական և ռուս-ադրբեջանական հարաբերությունները, Թրամփի դիրքորոշումը Հարավային Կովկասի վերաբերյալ, իրավիճակի հնարավոր լարումը տարածաշրջանում, Թուրքիա-Սիրիա, ԵՄ-Ուկրաինա-ԱՄՆ խնդիրները, Արցախի ռազմաքաղաքական ղեկավարության նկատմամբ Բաքվի զինվորական դատարանում ընթացող կեղծ դատավարությունը:

Հարցազրույցի հիմնական թեզերը՝ ստորև.

Կարդացեք նաև

  • Եթե հարմար իրավիճակ ստեղծվի, ՌԴ-ն կարող է օգտագործել թուրքական հարթակն Ուկրաինայի վերաբերյալ բանակցությունների համար: Էրդողանը մի կողմից՝ Մատվիենկոյի հետ հանդիպման ընթացքում հայտարարեց, որ Թուրքիան իր խաղաղապահներին չի օգտագործի, բայց մյուս կողմից՝ ակնարկեց, որ Իրանից հեռու չեն գտնվում: Երկակի դիրքորոշում է, ինչպես միշտ, նստում են երեք աթոռի վրա: Թուրքիան ունի Քուրդիստանի հետ խնդիր, որը կարող է գրավել իրենց տարածքը… Միջին Ասիա, Կովկաս, Ղրիմ, իրենք խնդիր ունեն Սիրիայում:
  • Փաստ է, որ ԱՄՆ-ը փոխելու է ԵՄ ողջ էլիտան:  
  • ԱՄՆ-ը չի աջակցում, ԵՄ-ն չունի ռեսուրս Ուկրաինային աջակցելու համար: Հնարավոր է, որ ԱՄՆ-ը իրականացնի հեղաշրջում Ուկրաինայում: Զելենսկին արեց ողջ սև գործը և հնարավորություն տվեց ՌԴ-ին վերականգնել իր ազդեցությունը:
  • Դեմոկրատական լիբերալիզմի դարաշրջանն ավարտվում է: 
  • Սիրիայում հայտնվել են եվրոպական կոստյումներով ջիհադիստներ, ինչը վտանգավոր է:
  • Ասում են՝ Թուրքիայի բանակը ՆԱՏՕ-ի ամենաուժեղ բանակն է: Ո՞վ է նման բան ասել: Նրանք սովոր են լոկալ մարտեր մղել իրենց անհամարժեք ուժերի հետ: Իսկ այն մարտերը, որոնք մղում է ՌԴ-ն, անգամ երազում Թուրքիան չէր կարող պատկերացնել: Նրանք նման պատերազմի պատրաստ չեն, կպարտվեն:
  • Թուրքիան հեռանում է Կովկասից, իրենք խնդիր ունեն Իսրայելի հետ Սիրիայում:
  • Կովկասի համար ԱՄՆ-ի և ՌԴ-ի միջև մարտ չի լինի: Դա միֆ է:
  • Հյուսիս-Հարավը կորցնում է իր ակտուալությունը:
  • Իրանի հետ մենք ունենք ստրատեգիական գործընկերություն: Իրանի ռազմավարական հարցերով փոխնախագահ Մոհամմադ Զարիֆի հրաժարականն ԱՄՆ-ի ճնշումների հետ է կապված, նա լիբերալ էր: Այնտեղ հաղթում է կոնսերվատիզմը՝ ՌԴ-ի և Չինաստանի հետ հարաբերություններին ուղղված:
  • ՌԴ-ի և Իրանի հետ Կովկասում որպես հավասարը հավասարին՝ չեն կարող խոսել: Թուրքիայի հետ՝ ևս: Նրանք կայսրություններ են, ում թիկունքին հարուստ պատմություն ու մշակույթ կա կանգնած:
  • ՌԴ-ն կվերականգնի իր ազդեցությունը հետսովետական երկրներում. ԽՍՀՄ-2 չի լինի:
  • Նիկոլին ԱՄՆ-ում սենյակ տանելու փոխարեն՝ զուգարան են տանում: Հայաստանն է քանդվում… Երևանը կարող է կորսվել:
  • Մոսկվան չի զբաղվում Հայաստանով: Մենք երբեք չենք ստեղծել պրոռուսական ընդդիմություն: Այն դժգոհ ընդդիմադիրները, ովքեր ժամանում էին Մոսկվա՝ ակնկալելով աջակցություն, իրենց ասում էին՝ կա՛մ մենք ձեզ կարտահանձնենք, կա՛մ գնացեք ձեր փարիզները, ստեղծեք ձեր կուսակցությունները: Մենք երբեք Հայաստանում չենք աջակցել որևէ պրոռուսական ընդդիմության ձևավորման համար:
  • ՌԴ-ն ավելի շատ է պետք Հայաստանին: Ես Հայաստանի իշխանության տեղը  լինեի, հայրենասեր մարդ լինեի, ապա ծալովի մահճակալով ՌԴ նախագահի ընդունարանի մոտ կսպասեի իր հետ հանդիպելու և պայմանավորվելու հնարավորության համար: 
  • Մենք ասում էինք, որ մեզ պետք չէ ԽՍՀՄ-2, մեզ պետք չէ Հայաստանը որպես դաշնային պետություն՝ Բելառուսի նման: Մենք ուզում ենք՝ լինի ստաբիլություն:
  • Մոսկվայի համար գաղտնիք չէ, որ Հայաստանի այս իշխանությունն ատում էր Արցախի ղեկավարությանը: ՌԴ վերլուծաբաններն այն կարծիքին են, որ Փաշինյանը դավաճանեց Արցախի ղեկավարությանը, նա կարող էր Ալիևին խնդրել նրանց թողնել վերադառնալ Հայաստան: Դա դավաճանություն էր: Այդ մարդիկ իրենց հայրենիքի հայրենասերն էին:
  • Ես չեմ հասկանում, թե ինչին է պետք Ալիևին այն, ինչ արվում է դատարանում, ես հույս ունեմ, որ նա հայ գերիներին կազատի:
  • Տպավորություն է, որ Բաքուն հետևում է, թե երբ կընկնի Երևանը:
  • Մոսկվան մտածում էր՝ Երևանը դուրս կբերի Արցախի ղեկավարությանը, կարող ենք ենթադրել դա: 
  • Ի՞նչ Ղրիմի մասին է խոսքը, եթե թուրքերը քրդերի հետ խնդիրներ ունեն…
  • Ի՞նչ Կովկաս, ի՞նչ պանթուրքիզմ։ Դոներ-քաբաբը Ստամբուլում 1000 անգամ ավելի թանկ է, քան Մոսկվայում. Թուրքիան ռեսուրսներ չունի։
  • ԱՄՆ Օվալաձև աշխատասենյակում հստակ արտահայտվեց՝ ինչպես են խոսում կիրթ, խելացի քաղաքական գործիչները, և ինչպես են խոսում փողոցային հեղափոխականները։
  • Քարտեզին նայիր, ո՞ւր ես թռչում, Փաշինյան. Օվկիանոսից այն կո՞ղմ. դրա համար էլ գրասենյակ գնալու փոխարեն՝ նրան տանում են զուգարան։ 
  • Կովկասը մեզ հոգնեցրել է: Մենք չենք ուզում Միութենական պետություն, բայց Ռուսաստանը կվերահսկի մինչև Արաքս ընկած ողջ տարածքը:

ՀԱՅԿ ԴԵՐԶՅԱՆ

Տեսանյութեր

Լրահոս