Բրիտանական հետախուզությունը «մեծ խաղի» մեջ է մտնում Հայաստանում. Ստանիսլավ Տարասով

 Երբ Նիկոլ Փաշինյանը հայտարարեց ՀԱՊԿ-ին Հայաստանի անդամակցության սառեցման մասին և դա բացատրեց, իբր չեն կատարվել նրա պայմանները Երևանի նկատմամբ, հատկապես 2021-2022-ին, ապա Հայաստանի անվտանգության ծառայության գեներալի կոչումով նախկին բարձրաստիճան ղեկավարներից մեկը հեղինակիս ասաց.

«Հիմա սպասեք Հայաստանում Մեծ Բրիտանիայի քաղաքական բեմ դուրս գալուն»:

Նա ելնում էր ռուսական փորձագիտական շրջանակներում տարածված վարկածից, որ հենց «բրիտանական հետախուզությունն է իրականացրել Փաշինյանի իշխանության առաջխաղացման նախագիծը»։ Նրա խոսքով՝ այդ ծրագիրը բաղկացած էր մի քանի փուլից Հայաստանի բանակի նախապատրաստումն Ադրբեջանի հետ առաջիկա պատերազմում պարտության, այդ ֆոնին Ռուսաստանի քաղաքական վարկաբեկում, ՀԱՊԿ-ից դուրս գալ և Գյումրիում ռուսական ռազմակայանի վերացում, Եվրասիական տնտեսական միության ձևաչափով Ռուսաստանի հետ առևտրատնտեսական կապերի խզում։ Գեներալը նաև պնդում էր՝ Ադրբեջանն իրազեկված է եղել Լոնդոնի «Փաշինյան» գործողության իրականացմանը, որի հետագա մանրամասները կազմակերպվել են բրիտանական MI6 հետախուզական ծառայության ղեկավար Ռիչարդ Մուրի 2022թ. վերջին Երևան կատարած այցի ժամանակ՝ արդեն ղարաբաղյան երկրորդ պատերազմում պարտված Հայաստան։ Վերջինս նախկինում Թուրքիայում դեսպան էր։ Այդ իսկ պատճառով ենթադրվում էր, որ նա կարող է միջնորդի դերում հանդես գալ Հայաստանի և Թուրքիայի միջև հարաբերությունների կարգավորման գործում։ Բայց նույնիսկ այդ դեպքում հայ հետախույզի «դավադրության վարկածը» դժվարությամբ էր հավատալի թվում, թեև Բաքվի համաձայնությունը Երևանի հետ խաղաղության բանակցությունները՝ Մոսկվայից Բրյուսել կամ Վաշինգտոն տեղափոխելու վերաբերյալ, շատ հարցեր էին առաջացնում։ Առավել ևս, որ առաջին պլան մղվեց Հայաստանի ռազմատեխնիկական համագործակցությունը Ֆրանսիայի և Հնդկաստանի հետ։ Սակայն հիմա իրավիճակը սկսում է կերպարանափոխվել։

Այստեղ բեմադրված բնութագրով շատ սյուժեներ կան։ Միացյալ Թագավորության պաշտպանության փոխնախարար Ջեյմս Հիպպին, պատգամավոր Ռոբերտ Բաքլենդի հարցմանը գրավոր պատասխանում, որը հայտնվել է անգլիական ԶԼՄ-ներում, հայտարարել է Մեծ Բրիտանիայի պաշտպանական արդյունաբերության համար պոտենցիալ շահի մասին, եթե Հայաստանը դուրս գա ՀԱՊԿ-ից, և «Բրիտանիան պատրաստ է աջակցություն ցուցաբերել Ռուսաստանից բխող սպառնալիքների դեպքում»: Ինտրիգն այստեղ այն է, որ այժմ Հայաստանը հայտարարում է Ադրբեջանի կողմից սպառնալիքի մասին՝ կապված՝ ինչպես խաղաղության պայմանագրի ստորագրման ձախողման, այնպես էլ՝ Հայաստանի հետ սահմանազատման և սահմանագծման բանակցությունների գործընթացի խափանումից հետո Ադրբեջանի կողմից Հայաստանի նկատմամբ նոր տարածքային պահանջների ի հայտ գալու հետ։

Կարդացեք նաև

Հիպպիի վարկածով, եթե Ադրբեջանը որոշի ևս մեկ ուժային սցենարի դիմել, ապա «նրա թիկունքում կանգնած կլինի ոչ թե Թուրքիան, այլ Ռուսաստանը»: Այստեղ կան կարևոր նրբերանգներ. եթե Բաքուն պատերազմ սկսի Երևանի դեմ, ապա այն նրա համար ևս հաջող կլինի թեկուզ այն պատճառով, որ Հայաստանն արգելափակել է ՀԱՊԿ-ի միջամտությունը։ Դրանից հետո ուժի մեջ կմտնի «անգլիական նավերը չեն կարող բարձրանալ Տավրոսի լեռները» դարավոր բրիտանական ասացվածքը փոխարենը՝ կարող է գործել հետախուզությունը։

Այնուհետև Լոնդոնը Բաքվին և Երևանին, առանց Մոսկվայի մասնակցության, դուրս կբերի դեպի Թուրքիա ելք ունեցող Զանգեզուրի միջանցքի բացման խնդրի լուծմանը՝ կարծես ավարտելով Հայաստանը եվրոպական կառույցներ ներքաշելու իր գործողության տարրերից մեկը։ Լոնդոնյան ԶԼՄ-ների տվյալներով՝ այս նախագծի իրականացման ուղղությամբ այժմ ինտենսիվ աշխատում է Երևանում բրիտանական դեսպանատունը: Նշվում է՝ արդեն պատրաստ է Զանգեզուրի միջանցքը Թուրքիայի և Ադրբեջանի ձևական վերահսկողության տակ անցնելու նախագիծը, իսկ դե ֆակտո՝ բրիտանական հետախուզության MI6–ին: Ի դեպ, արդյո՞ք այս հանգամանքով չեն պայմանավորված Երևանի հայտարարությունները՝ «Զվարթնոց» օդանավակայանից և Մեղրիի հատվածից ռուս սահմանապահներին արտաքսելու անհետաձգելի անհրաժեշտության մասին: Ահա թե ինչու Ռուսաստանի ԱԳՆ ներկայացուցիչները նշել են՝ «ուշադրությամբ են վերաբերվում Հիպպիի խոսքերին», որոնք, իրենց կարծիքով, «հաստատում են արևմտյան երկրների ձգտումը՝ Հայաստանն օգտագործել հետխորհրդային տարածքում, մասնավորապես, Հարավային Կովկասում իրենց շահերն առաջ մղելու համար»: Եվ ոչ միայն դա: Մոսկվան նաև կարծում է, որ լայն համատեքստում «Արևմուտքը մտադիր է Հայաստանը դարձնել իր գործիքը Մոսկվայի հետ հակամարտության մեջ»՝ «գլոբալ Բրիտանիայի» ֆոնին՝ ի դեմս վերածնվող Բարձր Դռան»։

Այս ամենն Անդրկովկասում սկսվող «մեծ խաղի» տարրերն են՝ Լոնդոնի մասնակցությամբ։ Բրիտանացիներն արդեն եղել են այս տարածաշրջանում օկուպացիոն զորքերի կարգավիճակով 1918 -1919-ականների սկզբին։ 1921թ. մարտի 16-ին Անգլիայի գանձապետարանի կանցլեր Ռոբերտ Հորնը և ՌՍՖՍՀ արտաքին առևտրի կոմիսար Լեոնիդ Կրասինը ստորագրեցին առևտրային համաձայնագիր։ Այս դիվանագիտական փաստաթուղթը սովորական առևտրային փաստաթուղթ չէ՝ երկու երկրների միջև առևտրային գործառնությունները կարգավորելու պարզ նպատակով: Դա քաղաքական-առևտրային բնույթի համաձայնագիր էր, որն Անդրկովկասում «սանձազերծում էր Վլադիմիր Լենինի կառավարության ձեռքերը»։ Հետաքրքիր է՝ ինչ կլինի այս անգամ, եթե Լոնդոնում իշխանության գա լեյբորիստական կառավարությունը։

Հրապարակման պատրաստեց՝ ԳՄ

iarex.ru

 

Տեսանյութեր

Լրահոս