«Հրապարակ» թերթը գրում է. «Սյունիքի մարզում կրկին աննախադեպ շարժ է։ Պարբերաբար մարզ են այցելում եվրոպացի պաշտոնյաներ, դիվանագետներ։ Նախօրեին մարզ է այցելել ոստիկանապետ Վահե Ղազարյանը, երեկ՝ տարածքային կառավարման նախարար Գնել Սանոսյանը։
Իրանի հոգևոր առաջնորդը փաստացի զգուշացնում է ադրբեջանաթուրքական տանդեմին, որ իրենց համար անընդունելի է ցանկացած ոտնձգություն Սյունիքում հայ-իրանական սահմանի ուղղությամբ: Թեև ուղերձը հստակ ուղղված էր ադրբեջանաթուրքական տանդեմին, բայց քաղաքագետը վստահ է, որ այն ուներ նաև մեկ այլ հասցեատեր՝ Հայաստանի Հանրապետությունը:
«Հայկական ալիքը» գրում է․ «Ադրբեջանի նախագահ Ի. Ալիևը հուլիսի 14-ին հրամանագիր է ստորագրել պետական մակարդակով նշելու Իրևանի (Երևանի) պետական ադրբեջանական դրամատիկական թատրոնի 140-ամյակը։