Ոստիկանապետն այցելել է Սյունիք. մարզում աննախադեպ շարժ է. «Հրապարակ»

«Հրապարակ» թերթը գրում է. «Սյունիքի մարզում կրկին աննախադեպ շարժ է։ Պարբերաբար մարզ են այցելում եվրոպացի պաշտոնյաներ, դիվանագետներ։ Նախօրեին մարզ է այցելել ոստիկանապետ Վահե Ղազարյանը, երեկ՝ տարածքային կառավարման նախարար Գնել Սանոսյանը։

Տեղեկացանք, որ ոստիկանապետի այցի ընթացքում քննարկվել է Սյունիքում պարեկների գործունեության նպատակահարմարությունը, չի բացառվում, որ նախատեսվածից շուտ պարեկներին գործուղեն Սյունիք։

Հիշեցնենք, որ ներկայումս Գյումրիում եւ Լոռիում են պարեկների ծառայությունը ներդրել, ընթացքի մեջ է Արագածոտնի, Կոտայքի, Գեղարքունիքի, Տավուշի մարզերում ներդրումը, մյուս մարզերում նախատեսվում է եկող տարի, սակայն չեն բացառում, որ Սյունիքում արագացնեն։

ԱՄՆ իշխանությունները եւ սորոսականները շատ են կարեւորում պարեկների ներդրումն ու ՆԳ նախարարության ստեղծումը։ Նիկոլ Փաշինյանը վերջին մեկ ամսում երկու անգամ արդեն խորհրդակցություն է հրավիրել այս հարցով, որտեղ ուժային կառույցների հետ նույն սեղանի շուրջ մշտապես հայտնվում են Դանիել Իոաննիսյանն ու Արթուր Սաքունցը»:

Կարդացեք նաև

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Հուլիս 2022
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Հունիս   Օգոստոս »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031