168.am-ի խիստ հավաստի տեղեկություններով՝ «Honda» մակնիշի էլեկտրոմոբիլը կցված է «Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարան» պետական ոչ առևտրային կազմակերպությանը (ՊՈԱԿ), իսկ ղեկին եղել է Տնտեսագիտական համալսարանի ռեկտոր Արմեն Գրիգորյանը, ով վթարի հետևանքով մարմնական վնասվածքներ է ստացել, եղել բժշկական կենտրոնում:
Առողջապահության նախարարությունն օրերս հերթական աստղաբաշխական դրամաշնորհն է հատկացրել․ նախարարությունը սեփական ենթակայության տակ գտնվող Դեղերի և բժշկական տեխնոլոգիաների կենտրոն ՊՈԱԿ-ին է ֆինանսական աջակցություն տրամադրել։ Պայմանագրի գինը կազմել է 680 միլիոն 500.000 դրամ։ Այս գումարով պետական մարմինը պարտավորվել է 2024 թվականի պետական բյուջեի «Դեղապահովում» ծրագրի «Դեղերի փորձաքննության ծառայությունների իրականացում» միջոցառման կատարումը։
Առողջապահության նախարարությունը (ԱՆ) աստղաբաշխական թվով հերթական դրամաշնորհն է հատկացրել․ այս անգամ պետական խոշոր՝ շուրջ 1 միլիարդ դրամանոց՝ մոտ 2.5 միլիոն դոլար ֆինանսավորում ստացող կազմակերպությունը «Դեղերի և բժշկական տեխնոլոգիաների կենտրոն» ՊՈԱԿ-ն է, որը ստեղծվել է ընդամենը տարեսկզբին։
Պետական եկամուտների կոմիտեն իր ենթակայության «Ջի Սոլյուշնս» պետական ոչ առևտրային կազմակերպությանը հատկացրել է աստղաբաշխական դրամաշնորհ՝ 580 միլիոն 200.700 դրամ։
Հայաստանում գիտության ֆինանսավորման մասին ամենատարբեր տեղեկությունների, հաճախ՝ նաև գիտությանն ուղղվող գումարների չափից օբյեկտիվ դժգոհությունների աղմուկի մեջ 168.am-ը փորձել է փոքր-ինչ բացահայտել, օրինակ, պետական միջոցներից ասպիրանտներին՝ թեմաների իրականացման համար տրվող հսկայական դրամաշնորհների, դրանց արդյունավետության մասին հարցերը։
Եզրակացությունից տեղեկանում ենք նաև, որ 10 գերատեսչություններում իրականացված ՀՀ 2023թ. պետական բյուջեի կատարման 40 հաշվեքննությունների արդյունքում՝ հաշվետու տարեվերջի դրությամբ արձանագրվել է 134 անհամապատասխանություն:
Ուշագրավ է, որ ԿԳՄՍ նախարարությունը հաշվեքննողներին չի տրամադրել ՊՈԱԿ-ների կողմից պետական բյուջեի արդյունքային ցուցանիշների վերաբերյալ նախարարություն ներկայացվող հաշվետվությունները, ինչը սահմանափակել է «Հանրակրթության» ծրագրի առանձին միջոցառումների կատարված վճարումների վերաբերյալ եզրահանգումների հնարավորությունը։
ՀՀ վարչապետի աշխատակազմը տարին մեկնարկել է ենթակա տարբեր ՊՈԱԿ-ների կլորիկ դրամաշնորհներ բաշխելով: 168.am-ն արդեն անդրադարձել է «Կառավարական առանձնատների տնտեսություն» ՊՈԱԿ-ին հատկացված 602 միլիոն 979.000 դրամանոց դրամաշնորհին, «Հանրային կապերի և տեղեկատվության կենտրոն» ՊՈԱԿ-ին երկու տարբեր պայմանագրերով շնորհված միլիոնավոր դրամներին:
Վարչապետի աշխատակազմը, հավատարիմ մնալով «թավշյա» ավանդույթին, դարձյալ դրամաշնորհի ձևով մի կլորիկ թիվ է տրամադրել «Կառավարական տնտեսություն» ՊՈԱԿ-ին՝ ՀՀ բարձրաստիճան պաշտոնատար անձանց գերատեսչական առանձնատների և տարածքների շահագործման ու սպասարկման համար:
Հունվարի 12-ին դրամաշնորհների առատությամբ աչքի ընկնող ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարությունը հերթական դրամաշնորհի պայմանագիրն է կնքել Հեռահաղորդակցության հանրապետական կենտրոն ՊՈԱԿ-ի հետ:
Շրջակա միջավայրի նախարար Հակոբ Սիմիդյանի կողմից Կառավարությանը գրավոր ընթացակարգով քվեարկության է ներկայացվել նախագիծ, ըստ որի՝ առաջարկվում է ճանապարհների կառուցման, վերակառուցման աշխատանքների հետևանքով օտարման շերտում ընդգրկված շուրջ 44 հեկտար մակերեսով անտառային հողերի համար Շրջակա միջավայրի նախարարության անտառային կոմիտեին հատկացնել 252 միլիոն 558 000 դրամ փոխհատուցում՝ 2023 թվականի պետական բյուջեով նախատեսված ՏԿԵՆ-ի խնայված ֆինանսական միջոցներից:
ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարությունն օրերս «Տոյոտա Երևան» ՍՊԸ-ից ձեռք է բերել ամենագնաց ավտոմեքենա. պայմանագրի գինը՝ 46 միլիոն դրամ կամ շուրջ 115 հազար ԱՄՆ դոլար: Գնումն էլ՝ ոչ ավել, ոչ պակաս՝ հրատապ մեկ անձ ոչ մրցակցային ընթացակարգով:
Պատկերացնել կարելի է նրա վախի մակարդակը: Ընդդիմության այսօրվա հանրահավաքից առաջ, հասկանալով, որ հազարավոր քաղաքացիներ են մասնակցելու, նախ՝ իշխանությունները փորձում էին խոչընդոտել ինտերնետ կապի միացումներին, իսկ, ահա, հանրահավաքի ողջ ընթացքում անջատել են Ազատության հրապարակի լույսերը: Հազարավոր քաղաքացիներ Ազատության հրապարակում մթության մեջ են, տարածքը լուսավորվում է գործող սրճարանների լույսերով…
Նիկոլ Փաշինյանի աշխատակազմը մարտի 13-ին դրամաշնորհի պայմանագիր է կնքել «Հանրային կապերի և տեղեկատվության կենտրոն» ՊՈԱԿ-ի հետ (հանրության շրջանում առավել հայտնի է՝ որպես «Ֆեյքերի ՊՈԱԿ»): Դրամաշնորհը 74 միլիոն 800 հազար դրամ է և նախատեսված է ՊՈԱԿ-ի շենքային պայմանների բարելավման համար:
Նիկոլ Փաշինյանը Կառավարության այսօրվա նիստում անդրադառնալով երթևեկության կանոնների նկատմամբ էլեկտրոնային հսկողության համակարգերին՝ արագաչափեր, տեսախցիկներ, հայտնել էր, որ այդ գործառույթն այսօրվանից կիրականացնի ոչ թե մասնավոր ընկերությունը, այլ Ոստիկանությունը:
ԿԳՄՍ նախարարությունը հանրային քննարկման է ներկայացրել «Ժողովրդական երաժշտության և պարի ազգային կենտրոն» ՊՈԱԿ-ի ստեղծման նախագիծը: Ըստ այդմ՝ «Հայաստանի պարի պետական անսամբլ» պետական ոչ առևտրային կազմակերպությունը, «Հայաստանի պարարվեստի «Բարեկամություն» պետական համույթ» պետական ոչ առևտրային կազմակերպությունը և «Թ. Ալթունյանի անվան երգի-պարի պետական համույթ»-ը միաձուլման ձևով կվերակազմակերպվեն: