Բաժիններ՝

10 գերատեսչությունում արձանագրվել է 14 խեղաթյուրում, 134 անհամա­պատաս­խա­նու­թ­յուն. ՀՊ-ն հաստատել է 2023թ. պետբյուջեի կատարման եզրակացությունը

Օրերս Հաշվեքննիչ պալատը հերթական նիստ է անցկացրել, որի ընթացքում հաստատել է 2023 թվականի պետական բյուջեի կատարման վերաբերյալ եզրակացությունը, որից մի քանի դրվագներ ենք առանձնացրել:

Այսպիսով, թեև Հաշվեքննիչ պա­­լատը պետական բյուջեի կատարման վերաբերյալ արտահայտում է դրա­­կան եզրահանգում, այդուհանդերձ, նաև արձանագրում է՝ hաշվեքննության շրջանակի՝ 157 միլիարդ 207,094.0 դրամ ֆինանսական գործառնություններին վերաբերող տեղեկատվության սահմանափակման հետևանքով բավարար համապատասխան ապացույցների ստացումը դարձել է անհնար: Մարմինը, սակայն, դրա ազդեցությունը համատարած չի համարել:

Եզրակացությունից տեղեկանում ենք նաև, որ 10 գերատեսչություններում իրականացված ՀՀ 2023թ. պե­­տա­կան բյուջեի կա­տարման 40 հաշվեքննությունների արդյունքում՝ հաշվետու տարեվերջի դրությամբ արձանա­գրվել է 134 անհամա­պատաս­խա­նու­թ­յուն­­:

Դրանից 30-ը վերաբերում է Ներքին գործերի նախարարության ոստիկանությանը, 22-ը՝ Պաշտպանության նախարարությանը, 20-ը՝ Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության ջրային կոմիտեին, 14-ը՝ Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության միասնական սոցիալական ծառայությանը, 13-ը՝ Էկոնոմիկայի նախարարությանը, 12-ը՝ Ֆինանսների նախարարությանը, 8-ը՝ Պետական եկամուտների կոմիտեին, 7-ը՝ Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարությանը, 5-ը՝ Առողջապահության նախարարությանը, 3-ը՝ Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությանը:

Կարդացեք նաև

10 գերատեսչությունում իրականացված հաշվեքննությունների արդյունքում՝ արձանագրվել է 14 խեղաթյուրում, որոնց ընդհանուր գումարը կազմել է 5 միլիարդ 525,349.4 դրամ, կամ՝ հաշվեքննության ենթարկված պետական բյուջեի ծախսային մասի (դրամարկղային ծախսի)՝ 0.26%-ը:

Մասնավորապես,

ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության ջրային կոմիտե ՋԿ-ի հաշվետվություններում «Ոռոգման ծառայություններ մատուցող ընկերություններին ֆինանսական աջակցության տրամադրում» միջոցառման շրջանակում «Սուբսիդիաներ ոչ պետական ոչ ֆինանսական կազմակերպություններին» հոդվածով դրամարկղային ծախսը խեղաթյուրված է 3,486,145.0 հազար դրամով: Խեղաթյուրումը հետևանք է հաշվետվություններում ՀՀ պետական բյուջեից ոռոգման ծառայություններ մատուցող ընկերություններին տրամադրված սուբսիդիաների արտացոլված չափը՝ մատակարարված ջրի հանձնման-ընդունման ակտերին ներկայացվող պահանջներին համապատասխան հաշվարկված մեծություններին գերազանցելու հանգամանքի,

Ներքին գործերի նախարարության ոստիկանություն ՆԳՆ-ի հաշվետվություններում «Ոստիկանության ոլորտի քաղաքականության մշակում, կառավարում, կենտրոնացված միջոցառումների, մոնիտորինգի և վերահսկողության իրականացում» միջոցառման «Այլ ընթացիկ դրամաշնորհներ» հոդվածով դրամարկղային ծախսը խեղաթյուրված է 530,000.0 հազար դրամով: Խեղաթյուրումը պայմանավորված է «Ոստիկանության տեսալուսանկարահանող էլեկտրոնային համակարգերի կառավարման կենտրոն» ՊՈԱԿ-ի կողմից դրամաշնորհների պայմանագրերով սահմանված ժամկետում տնտեսված (չօգտագործված) միջոցները ՀՀ պետական բյուջե չվերադարձնելու պարագայում՝ հաշվետվության դրամարկղային ծախսում՝ այդ գումարի արտացոլված լինելու հանգամանքով,

Պետական եկամուտների կոմիտե ՊԵԿ-ի հաշվետվություններում «ՀՀ պետական եկամուտների կոմիտեի տեխնիկական հագեցվածության բարելավում» միջոցառման «Այլ մեքենաներ և սարքավորումներ» և «Ընթացիկ նորոգում և պահպանում» հոդվածներով դրամարկղային ծախսը խեղաթյուրված է 773,502.6 հազար դրամով: Խեղաթյուրումն առաջացել է ռենտգենյան զննող սարքավորումների տեխնիկական սպասարկման, վերանորոգման և մաքսային հսկողության սարքավորումների ստուգաչափման ծառայությունների ձեռքբերման ծախսերը «Մեքենաների և սարքավորումների ընթացիկ նորոգում և պահպանում» հոդվածի փոխարեն՝ «Այլ մեքենաներ և սարքավորումներ» հոդվածում արտացոլելու արդյունքում:

Վերջում ՀՊ-ն պետական բոլոր մարմիններին առաջարկում է միջոցներ ձեռնարկել՝ ինչպես իրենց ամրակցված գույքի, այնպես էլ՝ օրենսդրությամբ իրենց կողմից վերահսկվող՝ պետությանը պատկանող ակտիվների և պարտավորությունների հաշվապահական հաշվառումն իրավական ակտերով սահմանված պահանջներին համապատասխան վարելու ուղղությամբ։

Տեսանյութեր

Լրահոս