Բաժիններ՝

Այդ հայտարարությունները լրիվ սխալ են, խեղաթյուրված. Հակադարձում են Օրգանական և դեղագործական քիմիայի գիտատեխնոլոգիական կենտրոնից

«Տնօրեն, ընդհանրապես, նշանակվում է ընտրությունով։ Ակադեմիայի կողմից տնօրենը ժամանակավոր է նշանակվել՝ մինչև ընտրությունը կկայանար։ ՊՈԱԿ-ի կոլեկտիվը ժողովով ընտրություն է կատարում․ ով թեկնածու է, հետագայում ակադեմիայում ներկայացնում է ծրագիր և հավանության արժանանալու դեպքում՝ նախագահությունը որոշում է կայացնում՝ ընտրե՞լ, թե՞ ոչ»,- 168am-ի հետ զրույցում ՊՈԱԿ-ում տնօրենի նշանակման կարգը պարզաբանում է Օրգանական և դեղագործական քիմիայի գիտատեխնոլոգիական կենտրոնի տնօրեն Սահակ Գասպարյանը։

Նա պնդում է՝ օրերս մեր խմբագրության կողմից ստացված ահազանգը, թե Ակադեմիայի ներկա նախագահը որոշել էր Օրգանական և դեղագործական քիմիայի գիտատեխնոլոգիական կենտրոնի տնօրենի ժամանակավոր պաշտոնակատար նշանակել մի երիտասարդ տղայի միայն այն բանի համար, որ այդ տղան պայքարել էր կենտրոնի ջրավազանի տեղը բնակելի շենք կառուցելու դեմ, խեղաթյուրված է։

«Սկզբում ես ժամանակավոր նշանակվել եմ՝ որպես պաշտոնակատար, որից հետո նշանակվել է ընտրություն․ ինչ-որ թեկնածուներ են առաջադրվում, մեր գիտական կոլեկտիվն ընտրություն է կատարում, և այդ տնօրենի թեկնածությունն անպայման ակադեմիայի նախագահությունը հաստատում է։

Եվ դրանից հետո, քանի որ մենք պետք է կադրային փոփոխություններ իրականացնենք, ես մի խոստումնալից խելացի երտասարդի, որը եղել է ժամանակին քիմիական օլիմպիադայի հաղթողներից մեկը, պաշտպանած, քիմիական գիտությունների թեկնածու, նշանակեցի գիտության գծով տեղակալ, փոխտնօրեն»,- հավելեց նա՝ նկատելով, որ իրենք օրգանական քիմիայի զարգացմամբ զբաղվող միակ կառույցն են մնացել, իսկ նման տեղեկություններն ուղղակի արատավորելու նպատակ ունեն և բխում են անձնական շահերից։

Կարդացեք նաև

ՊՈԱԿ-ից պնդում են՝ ահազանգը, որը ներկայացվել է 168am-ի խմբագրություն, ենթադրվող անձի կողմից կոլեկտիվում ունեցած անձնական ինչ-ինչ խնդիրների հետևանք է․ «Այդ հայտարարությունները լրիվ սխալ են»։

Ինչ վերաբերում է մեր հրապարակումներում ՊՈԱԿ-ին առնչվող կոռուպցիոն հնարավոր ռիսկերի մասին տարբեր նկատառումներին, ապա Սահակ Գասպարյանը վստահեցնում է՝ պատկան մարմինների կողմից ստուգումից հետո գրություն են ստացել, որ ամեն ինչ նորմալ է կենտրոնում։

Տեսանյութեր

Լրահոս