«Սեքյուրիթի Դրիմ» ընկերության 451 աշխատակից աշխատանքի է անցել  Ոստիկանության նորաստեղծ ՊՈԱԿ-ում

Նիկոլ Փաշինյանը Կառավարության այսօրվա նիստում անդրադառնալով երթևեկության կանոնների նկատմամբ էլեկտրոնային հսկողության համակարգերին՝ արագաչափեր, տեսախցիկներ, հայտնել էր, որ այդ գործառույթն այսօրվանից կիրականացնի ոչ թե մասնավոր ընկերությունը, այլ Ոստիկանությունը:

«Մենք դա վերադարձրել ենք պետական կառավարման ոլորտ, և ոստիկանությունում ստեղծվել է ՊՈԱԿ, և այսօրվանից մենք լիարժեք արդեն հանձնման-ընդունման գործընթացն իրականացրել ենք»,- ասել էր Փաշինյանը։

Նա ոստիկանապետ Վահե Ղազարյանին հարցրեց՝ ճի՞շտ է արդյոք հասկացել, որ այդ գործընթացն այսօրվանից ամբողջությամբ գտնվում է ոստիկանության վերահսկողության ներքո։ Վահե Ղազարյանը պատասխանեց, որ հանձնման-ընդունման գործընթացը 2 օրից միայն կավարտվի, բայց համակարգի կառավարումն այսօրվանից իրականացվում է ոստիկանությունում ստեղծված ՊՈԱԿ-ի կողմից։ Ոստիկանապետը նաև նշեց, որ երթևեկության կանոնների նկատմամբ մինչև այսօր էլեկտրոնային հսկողություն իրականացնող մասնավոր կառույցի աշխատակիցների մեծ մասը շարունակելու են աշխատել նոր ձևավորված ՊՈԱԿ-ում․

«Սեքյուրիթի Դրիմ ՍՊԸ-ի փաստացի աշխատակիցների 99 տոկոսը, թվով 451 աշխատակից, հրամանագրվել են ՊՈԱԿ-ում աշխատանքը շարունակելու համար»։

Կարդացեք նաև

Մանրամասները՝ 168.am-ի տեսանյութում

Տեսանյութեր

Լրահոս