Արդեն 13 օր է՝ մի շարք զինվորների ծնողներ իրենց տղաներից որևէ տեղեկություն չունեն։ Այսօր այդ ծնողները հավաքվել էին Պաշտպանության նախարարության շենքի մոտ՝ պարզելու, թե ՊՆ-ն ինչ քայլեր է ձեռնարկում իրենց որդիներին գտնելու համար։
Սեպտեմբերի 13-ին Հայաստանի ինքնիշխան Հանրապետության վրա մի քանի ուղղությունով Ադրբեջանի զինված ուժերի հարձակումից ավելի քան 10 օր անց շատ ծնողներ իրենց զինծառայող որդիներից որևէ տեղեկություն չունեն։ Ծնողներն այսօր հավաքվել էին Պաշտպանության նախարարության շենքի մոտ՝ պահանջելով տեղեկություններ հաղորդել իրենց տղաների մասին։
Ծավ համայնքի ղեկավար Սեյրան Զաքարյանը 168.am-ի հետ զրույցում տեղեկացրեց՝ Ճակատեն-Ծավ հատվածում երեկ կրակոցներ չեն եղել: Միաժամանակ նա նշեց՝ թեև կրակոցներ չկան, բայց ընդհանուր վիճակը կարելի է բնութագրել կայուն լարված, որովհետև չգիտեն, թե հետո ինչ կլինի:
Նիկոլ Փաշինյանը սեպտեմբերի 13-ին անդրադառնալով հայ-ադրբեջանական սահմանին տիրող պատերազմական իրավիճակին՝ Ազգային ժողովի ամբիոնից հայտարարեց, որ հայկական կողմն այդ պահի դրությամբ ունի 49 զոհ, որը, ցավոք, վերջնական չէ։ Երեկ Փաշինյանը կրկին ԱԺ ամբիոնից հայտարարեց, որ զոհերի թիվը հասել է 105-ի։
Մինչ կառավարող «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության գործարար-պատգամավոր Գուրգեն Արսենյանը երեկ հայտարարում էր, որ իրենք ոչ հրապարակային ֆորմատով քննարկել են ռազմական դրություն հայտարարելու հարցը և եկել այն եզրահանգման, որ ռազմական դրություն հայտարարելու անհրաժեշտություն չկա, այսօր Ազգային ժողովում Նիկոլ Փաշինյանը հայտնում է ադրբեջանական ագրեսիայի արդյունքում մեր ունեցած 105 զոհի ու տարածքային կորստի մասին:
Համացանցում երեկվանից տարածվող հայ զինծառայողների գերեվարման մասին տեսանյութերը, ՀՀ Պաշտպանության նախարարի մամուլի խոսնակ Արամ Թորոսյանի հավաստմամբ, ուսումնասիրվում են:
ՀՀ ԶՈՒ ԳՇ նախկին պետ, գեներալ-լեյտենանտ Արտակ Դավթյանը պատասխանել է 168.am-ի՝ երեկվանից ադրբեջանական գործողությունների արդյունքում ստեղծված իրավիճակի շուրջ:
ՊՆ խոսնակ Արամ Թորոսյանը ներկայացրեց վերջին տեղեկությունները հայ-ադրբեջանական սահմանի իրադրության մասին:
«ԵԿՄ-ն բանակի կողքին է, այսօր էլ՝ հայ զինվորի կողքին է՝ սահմաններում»,- 168.am-ի հետ զրույցում նշեց Երկրապահ կամավորականների միության վարչության նախագահ Սասուն Միքայելյանը՝ անդրադառնալով ստեղծված իրավիճակում ԵԿՄ անելիքներին:
ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանի կարծիքով՝ Հատուկ հանձնարարություններով դեսպան Էդմոն Մարուքյանի գրառման մեջ որևէ նորություն չկա, քանի որ Ադրբեջանը մշտապես ունեցել է նման գործելաոճ, և դրանք մշտապես փորձել են օգտագործել բանակցությունների ընթացքում։