«Չի՞ ամաչում Սասուն Միքայելյանը, բա որ բանակ չի ունեցել, այդ տարածքները ո՞նց են գրավել, այդ հաղթանակները ո՞նց են եկել՝ իրեն-իրե՞ն». Լևոն Ջավախյան

«Չգիտեմ՝ այս իշխանությունների համար կարևորը բանա՞կն է, հայրենիքի պաշտպանությո՞ւնը, թե՞ Նիկոլ Փաշինյանի հետույքը, որովհետև ուժայինների առջև մի խնդիր է դրված՝ պահպանել այդ մարդու իշխանությունը»,- 168.am-ի հետ զրույցում նշեց արձակագիր, հրապարակախոս Լևոն Ջավախյանը:

Նա չի հավատում բանակում բարեփոխումների մասին պաշտոնական վստահեցումներին՝ նշելով, որ նկատում է միայն ոստիկանության օրավուր ամրապնդումը:

«Գրեթե բոլորը համոզված են, որ պատերազմ է լինելու, բայց այսպես պատերա՞զմ են գնում. հո հայրենիքը մի աթոռաչափ տարածք չէ՞:  Գիտեն, որ վտանգն առջևում է, բայց բանակի ամրապնդման համար ոչինչ չի արվում,- հավելեց հրապարակախոսը, ապա անդրադառնալով ԵԿՄ նախագահ Սասուն Միքայելյանի այն պնդմանը, թե «30 տարի բանակ չենք ունեցել», արձագանքեց,- Բա չի՞ ամաչում Սասուն Միքայելյանը, որ ասում է՝ 30 տարի բանակ չի ունեցել, բա որ բանակ չի ունեցել, այդ տարածքները ո՞նց են գրավել, այդ հաղթանակները ո՞նց են եկել՝ իրեն-իրեն է՞ եղել, հա՞, որ բանակ չի ունեցել, 30 տարի մենք ո՞նց ենք խաղաղ ապրել: 30 տարին հսկայական տարիք է: Սրանք Բանակը, հայրենիքը, ամեն ինչն իրենց շահի մեջ են տեսնում: Եվ հետո` Սասունն ասում էր, որ հեղափոխությունն ավելի կարևոր էր, քան Ղարաբաղի ազատամարտը… Բա էդ մարդուց էլ ի՞նչ եք սպասում…»:

Հիշեցնենք՝ Եռաբլուրում ԵԿՄ վարչության նախագահ Սասուն Միքայելյանը կրկնել է իր միտքը, թե «30 տարի բանակ չենք ունեցել», և հունից դուրս է եկել, երբ լրագրողներից մեկը հարցրել է՝ դուք սիրո՞ւմ եք հայրենիքը, ԵԿՄ-ն ակումբի եք վերածել:

Կարդացեք նաև

«Եթե դուք մի քիչ հայրենիքը սիրում եք, նենց հարց տվեք, որ մարդ պատասխանի, սիրո՞ւմ եք հայրենիքը… բա ո՞վ է սիրում, քո քաշով մեկ երկաթ ունեմ վրաս… Այո, Սպարապետից հետո բանակ չենք ունեցել»,- վրդովվել է Միքայելյանը:

Տեսանյութեր

Լրահոս