2018 թվականից հետո խարխլվել է մի ամբողջ բանակցային ներուժ. Սեյրան Օհանյան

«Հայաստանի իրական օրակարգը» խորագրով քննարկման ընթացքում «Հայաստան» խմբակցության ղեկավար Սեյրան Օհանյանը կարևորեց կառավարման համակարգում իրավիճակային գնահատման արդյունքում որոշումների ընդունումը:

Այս համատեքստում Սեյրան Օհանյանն արձանագրեց՝ հայ ժողովրդի նորագույն պատմության ընթացքում, Արցախյան շարժման սկզբից միշտ իրավիճակային որոշումների ճշգրիտ գնահատման արդյունքում են եղել հաջողությունները:

«Եթե այդ որոշումների ճշգրտությունը չլիներ, մենք 30 տարիների ընթացքում չէինք ունենա այն արժեքները, որ ունեցել ենք՝ անկախություն, Արցախի ինքնորոշում,  Հայաստան-Արցախ ամուր անվտանգային համակարգի և ենթակառուցվածքների, պատմամշակութային խիստ կապի արդյունքում հայ ժողովրդի ապագան կերտելու, պետականաշինության ոլորտներում՝ այս կամ այն ոլորտներում ձեռքբերումները»,- հավելեց պատգամավորը:

Ընդդիմադիր պատգամավորը շեշտեց, որ 2018 թվականից սկսած՝ գործող իշխանությունների կառավարման ժամանակահատվածում լուրջ ուշադրություն չի դարձվել ռազմաքաղաքական իրավիճակի գնահատման վրա. 2018 թվականից հետո խարխլվել է ողջ բանակցային գործընթացը և երկիրը ներքաշվել է պատերազմի մեջ:

Կարդացեք նաև

Սեյրան Օհանյանը նշեց, որ 2020թ.-ի 44-օրյա պատերազմի ընթացքում երկիրը չի փոխանցվել ռազմական ռելսերին. «Դա է պատճառը, որ ռազմական թատերաբեմում ուժերի դասավորվածությունների, գործողությունների ոչ ճիշտ գնահատականն է բերել պարտության: Այսօրվա իշխանությունները ոչինչ չեն արել հաջողության հասնելու համար: Ըստ էության, ոտքի վրա որոշումները մեծ հարված են եղել մեր պետական և ռազմական կառավարման գործունեության մեջ»:

Մանրամասները՝ տեսանյութում

Տեսանյութեր

Լրահոս