«Մանր սրիկայություն են անում, իրենք ավտոյի դուռ խազողներ են. Փաշինյանը մեզ փոխանցում է Ալիևի ուլտիմատումը». Միքայել Նահապետյան

ԱԺ-ում ՔՊ-ի նախաձեռնությամբ արտահերթ նիստ է ընթանում, օրակարգում 4 հարց է, որոնցից մեկը վերաբերում է կուսակցություններին։

ՔՊ-ի ներկայացրած նախագծով, առաջարկվում է, որ կուսակցությունների դաշինքի անվանումը չի կարող ներառել անձնանուն, պետական և տեղական ինքնակառավարման մարմինների անվանումներ կամ դրանց շփոթելու աստիճան նման անվանումներ և դրանց հոլովաձևեր: Կուսակցությունների դաշինքի անվանումը չի կարող պարունակել վիրավորական կամ զրպարտչական բնույթի բառեր կամ այլ արտահայտություններ:

 Հանրային-քաղաքական գործիչ Միքայել Նահապետյանի բնորոշմամբ՝ Հայաստանում իշխանությունն օրենքը հարմարեցնում է իրեն։

«Օրենսդրությունը գրվում է քաղաքական նպատակահարմարությունից ելնելով, խաղի կանոններ են փոխում ընտրություններից ընդամենը 2 ամիս առաջ։ ԱԺ այսօրվա արտահերթ նիստում ՔՊ-ականները բողոքում էին նաև մեզանից՝ «Բոլորին դեմ եմ»-ից։ Դրա համար չեմ բացառում, որ ինչ-որ պահի օրենքն այնպես կարգավորեն, որ մեզ էլ թույլ չտան մասնակցենք ընտրություններին կամ նախապայման դնեն անվանափոխության։ Խաղի կանոնները հարմարեցվում են իշխող կուսակցության ցանկություններին»,- 168.am-ի հետ զրույցում ասաց Միքայել Նահապետյանը։

Կարդացեք նաև

Նրա կարծիքով՝ իշխանությունը հնարավորություն չի ունենա միայն անուններով խնդիրներ ստեղծել այլոց համար, քանի որ քաղաքական միավորումները հնարավորություն ունեն վերաբրենդավորելու իրենց անունները։

«Մենք ինչ-որ բաներ այս կոնտեքստում քննարկել ենք, այս պահին դա ակտուալ չէ, քանի որ կուսակցությունն արդեն իսկ գրանցված է։ Հետևաբար՝ սցենարների վերաթարմացումների, մտածելու կարիք չեմ տեսնում, նախկինում այդ «տնային աշխատանքն» արել ենք, թե որ դեպքում ինչ ենք անելու։

Կուսակցությունների անվան մեջ անձնանուններ բացառելը մանր սրիկայություն է, ուղղակի տեսել են, որ դիմացինը քաղաքական բրենդինգ ունի, պլանավորում, ուզում են այնպես անել, որ վերաբրենդավորման կարիք առաջանա։ Այստեղ լուրջ, ստրուկտուրալ խոչընդոտ չկա։ Կրկնում եմ՝ մանր սրիկայություն են անում, կարող էին գնալ, իրենց մրցակցի ավտոբուսի վրայի տիպը պոկեին կամ խազեին, կամ անիվը ծակեին, որ առավոտյան չկարողանային վարել։ Հիմա ուղղակի նման լակոտություններն անում են ոչ թե պարապած խուլիգաններով, այլ ԱԺ պատգամավորներով, սակայն էությունը սրանից չի փոխվում, մեկ է՝ իրենք ավտոյի դուռ խազողներ են»,- հավելեց Միքայել Նահապետյանը։

Ինչ վերաբերում է ընտրությունների նախաշեմին Նիկոլ Փաշինյանի հայտարարություններին, որ, եթե «ՔՊ-ն իշխանություն չդարձավ, ապա պատերազմ է լինելու», Միքայել Նահապետյանն ասաց, որ սա շանտաժ է հայ ժողովրդի նկատմամբ։

«Նիկոլ Փաշինյանը մեզ փոխանցում է Ալիևի ուլտիմատումը, որ մենք պարտավոր ենք ունենալ մի ղեկավար, և այդ ղեկավարը Նիկոլ Փաշինյանն է։ Ընդ որում, սա շատ ուղիղ ուլտիմատում է, որ Իլհամ Ալիևի ուզածը պետք է կատարվի, որովհետև եթե գնանք մեկնաբանությունների դաշտ, որ ինչ նկատի ունի, ապա կարող եմ ասել, որ, իրենից բացի, կա Հայկ Մարությանը, ով օգոստոսի 9-ին ողջունել է օգոստոսի 8-ի հայտարարությունը։

Այդ մարդը տվյալ պայմանագրի մեջ չի ցանկանում վերաբանակցել ոչ մի կետ, ամեն ինչի հետ համաձայն է։ Հիմա, որ Հայկ Մարությանն ընտրվի, պատերազմ լինելո՞ւ է, եթե ոչ, ապա Նիկոլ Փաշինյանը ստախոս է, եթե այո, ապա սա այլ բան չի նշանակում, քան այն, որ նա Ադրբեջանի գործակալ է։ Սա քաղաքական կուրսի հարց չէ, որովհետև եթե քաղաքական կուրսի հարց լիներ, ասում եմ՝ Հայկ Մարությանը ողջունել է օգոստոսի 8-ի հայտարարությունը»,- ընդգծեց Միքայել Նահապետյանը։

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Ապրիլ 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Մարտ    
 12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930