Այսօր առավոտից սոցիալական ցանցերի հայկական տիրույթում մեծ վրդովմունք առաջացրեց «Մայրենի 3» դասագրքի կազմի վերջին էջը, որում Հայաստանի պետական դրոշը կրակների մեջ էր. դրոշն այրվում էր:
ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան իր ամենշաբաթյա բրիֆինգի ընթացքում անդրադարձավ օրերս Հակարիի կամրջի վրա ռուս խաղաղապահների ներկայությամբ տեղի ունեցած միջադեպին։
Այսօր խորհրդարանում քննարկվում էր Վճռաբեկ դատարանի դատավորի պաշտոնում ՔՊ-ի առաջադրած, այս պահին դեռևս Վերաքննիչ քրեական դատարանի դատավոր Արմեն Դանիելյանի թեկնածության հարցը։
Զարեհ Սինյանի հետ հանդիպմանը ներկա էր նաև Գերմանահայոց կենտրոնական խորհրդի վարչության անդամ Սամվել Լուլուկյանը։
«Նիկոլ, դավաճան» բղաված քաղաքացին՝ Սամվել Վարդանյանը, ով երեկ ձերբակալվել, ապա ազատ է արձակվել, շարունակում է պնդել, որ Նիկոլ Փաշինյանը դավաճան է. քաղաքացին իր անփոփոխ դիրքորոշումը հայտնեց 168.am-ի հետ զրույցում՝ մանրամասնելով. «Այսօր էլ տեսնեմ՝ գոռալու եմ։ Դա իմ քաղաքացիական դիրքորոշման արտահայտչաձևն է, իմ քաղաքական գնահատականը նրանց գործունեությանը»:
«Եռաբլուր» զինվորական պանթեոնի տարածքում ամիսներ առաջ միջադեպ է գրանցվել սրբավայրի տարածքում ծառայություն իրականացնող ռազմական ոստիկանության աշխատակիցների և ադրբեջանցի մի տղամարդու միջև:
Ես առաջին պատերազմին մասնակցել եմ, մեր դրոշի համար այսօր էլ պատրաստ եմ… ուղղակի այսօր դրոշի տակ մենք շատ անհաջող մարդիկ ունենք, դա է վտանգավոր
Պաշտոնական Բաքուն վրդովմունքով է արձագանքել միջադեպին և հետ կանչել իր մարզիկներին:
Կառավարության այսօրվա նիստի ավարտից հետո լրագրողները ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանին հարցրեցին, թե ինչպե՞ս է գնահատում քաղաքացու երեսին թքելու՝ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանի քայլը:
Այնուհետև անվտանգության աշխատակիցները Կարեինին պահել են մինչև ժամանի ոստիկանությունը, նրան բերել են ոստիկանություն և անձը ճշտելուց հետո բաց թողեցին…»:
Այսօր Ազգային ժողովի (ԱԺ) Պետաիրավական հարցերի մշտական հանձնաժողովի փակ նիստում միջադեպ է գրանցվել իշխանական և ընդդիմադիր պատգամավորների միջև, որից հետո «Հայաստան» խմբակցության պատգամավոր Մհեր Սահակյանը հարվածել է «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Վլադիմիր Վարդանյանին:
ՀՀ փոխոստիկանապետ Արա Ֆիդանյանը դեկտեմբերի 2-ին, Ազգային ժողովում լրագրողների հետ ճեպազրույցում անդրադառնալով նոյեմբերի 25-ին Վանաձորում պարեկների և քաղաքացիների միջև տեղի ունեցած միջադեպին, ինչից հետո քաղաքացիները կոտրվածքներով տեղափոխվել էին հիվանդանոց, ասել էր, թե՝ խոսակցությունները, իբր պարեկները խոշտանգել են քաղաքացիներին, առերևույթ չի համապատասխանում իրականությանը։
Այսօր խորհրդարանում ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Գեղամ Մանուկյանը դիմելով «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավորներին՝ ասաց, որ Նիկոլին փրկելու ժամանակը չէ, և դավաճանի պիտակը կպնելու է բոլորին։
UEFA-ն հետաքննություն է սկսել Ստամբուլում կայացած Չեմպիոնների լիգայի որակավորման 2-րդ փուլի «Fenerbahce – Dinamo» թիմերի պատասխան հանդիպման ժամանակ գրանցված միջադեպի կապակցությամբ:
Այն պահին, երբ ուկրաինական ակումբը խաղի 89-րդ րոպեին հավասարեցրել է հաշիվը՝ դարձնելով 1-1, թուրք երկրպագուները որոշել են սադրանքի դիմել, և վանկարկել են Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինի անունը՝ փորձելով հոգեբանական ճնշում գործադրել ուկրաինական թիմի վրա: