Մեր զույգերն են, մեր հպարտությունը․․․ Ես որ տեսա՝ տղաներին ոնց են տանում․․․, ավելի լավ էր՝ այդ օրը ջնջվեր իմ կյանքից․ Դավիթ և Միքայել Մինասյանների դասընկերների ծնողները մտահոգ են

Նիկոլ Փաշինյանի՝ չհայտարարված նախընտրական քարոզարշավի հերթական կանգառը եղել է Սուրբ Աննա եկեղեցին, որտեղ, ինչպես ամեն կիրակի և հատկապես տոնական՝ Ծաղկազարդի կիրակի, մարդաշատ էր։ Սա չի խանգարել, որ Նիկոլ Փաշինյանն՝ իր մեծաթիվ թիկնազորով, իրեն առաջ մղի՝ եկեղեցու ատյանում կանգնելու համար, փոխարենը՝ խոնարհ հավատացյալի նման աղոթելու այն հատվածում, որտեղ որ հնարավոր էր կանգնել։

Այս ընթացքում, ինչպես երևում է մի շարք կադրերում, հրմշտոց է սկսվել, ինչի հետևանքով երկու դպրոցահասակ տղաների կալանավորել են։ Տղաները՝ Դավիթ և Միքայել Մինասյանները, երկվորյակ եղբայրներ են և ընդամենն ամիսներ առաջ են չափահաս դարձել։ Նրանք սովորում են ավագ դպրոցում՝ գերազանց առաջադիմությամբ:

«Նրանք դպրոցից 1-ին դասարանից մինչև 9-րդ դասարան սովորել են աղջկաս դասարանում, բայց մենք մինչ օրս էլ շարունակում ենք մեր շփումը։ Շատ կիրթ, դաստիարակված տղաներ են և բարեկիրթ ընտանիքում են մեծացել,- 168am հետ զրույցում նշեց տիկին Ռայիսան՝ նկատելով, որ տղաները չափազանց հայրենասեր են, ու դա ամենևին կապ չունի քաղաքական հայացների հետ, քանի որ տղաների ընտանիքն ապաքաղաքական է։

Դավիթի և Միքայելի դասընկերուհու մայրը նաև հավելեց, որ տղաներն ամեն կիրակի պատարագների են մասնակցում։

Կարդացեք նաև

«Մենք մեր տեղը չենք գտնում․  իրենք դասարանում ամեն ինչով առաջադեմ են եղել, ունեն 40-ից ավելի պատվոգրեր, գովասանագրեր։ Էս երեխաների հետ կապված որևէ անախորժություն երբևէ չի եղել»,- նշեց տիկին Ռայիսան։

Տիկին Հասմիկը, որի որդու դասարանից են եղել երկվորյակ եղբայրները, դարձյալ շեշտեց, որ դասարանի ամենալավ սովորող երեխաներն են եղել Դավիթն ու Միքայելը։

«Ես հիշում եմ, որ մշտապես ուսուցիչները միասին վիճում էին, թե ում առարկայից պետք է գնան օլիմպիադայի մասնակցեն, որովհետև միշտ գալիս էին հաղթած։

Մեր զույգերն էին,  մեր հպարտությունն էին»։

Մեր զրուցակիցը հավելեց, որ միջադեպից հետո թե՛ Միքայելի ու Դավիթի դասընկերները, թե՛ նրանց ծնողները միասնաբար ու միահամուռ փորձում են աջակցել նրանց։

Դուք չեք կարող պատկերացնել էն, որ բոլորը միահամուռ, դե, իհարկե, իրա կողքին են կանգնած, պաշտպանում են, զրուցում են, անհանգիստ են, ի՞նչ անեն, ո՞նց անեն:

«Դուք պատկերացնո՞ւմ եք, երբ 9-10 րդ դասարանի տղաներ ինքնակամ գնում են Սուրբ Պատարագի ամեն կիրակի, երբ Աստվածաշունչ են կարդում։ Արցախյան պատերազմի ժամանակ այդ երեխաների դեմքին գույն չկար․․․

Ես որ տեսա, թե այդ տղաներին ոնց են տանում․․․ ավելի լավ էր՝ այդ օրը ջնջվեր իմ կյանքից։ Կարելի է, չէ՞, տարանջատել երեխա, դպրոցական․․․»,- ասաց տղաների դասընկերոջ մայրը։

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Մարտ 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Փետրվար   Ապրիլ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031