«Մեր երկիրը թյուրիմացություն է ղեկավարում, նա իրավունք չուներ նույնիսկ կոլխոզի նախագահ լիներ». քաղաքացի
«Ես առաջին պատերազմին մասնակցել եմ, մեր դրոշի համար այսօր էլ պատրաստ եմ… ուղղակի այսօր դրոշի տակ մենք շատ անհաջող մարդիկ ունենք, դա է վտանգավոր»,- 168.am-ի հետ զրույցում ասաց Երևանի բնակիչ 75-ամյա մի տղամարդ:
«Ես դեմ եմ ղեկավարությանը, կուսակցական չեմ, Ներքին զորքերում եմ ծառայել, 1995 թվին ինձ հեռացրել են, քանի որ ենթարկվող չէի, բայց ես իմ երկրից գոհ եմ եղել, իսկ այսօր… Էն, որ ասում են՝ մուկը կարասի մեջ ես գցում, հարամ է անում, էդ մեղրը տանում, թափում ես»:
Դիտարկմանը, որ երեկ Ծանրամարտի Եվրոպայի առաջնության բացման արարողության ընթացքում տեղի ունեցած միջադեպն իշխանական թևը քննադատում է, մեր զրուցակիցն այսպես արձագանքեց.
«Նրանք մարդ են սպանում, հերոսի կոչում են տալիս, իսկ մերոնք, մեկը մի հասարակ բան է անում, արդեն… Ախր սա երկիր չի, էս ղեկավարը թյուրիմացություն է, որ ղեկավարում է մեր երկիրը, նա իրավունք չուներ նույնիսկ կոլխոզի նախագահ լիներ, բայց այսօր երկիր է ղեկավարում… Սրա ամենամեծ սխալն այն էր, որ «միջուկային զենքը» մեր ձեռքից խլեց, մենք «միջուկային զենք» ունեինք, դա մեր միասնականությունն էր, որ բոլորս միասին էինք, բայց այսօր՝ ոչ…»:
Մանրամասները՝ 168.am-ի տեսանյութում