Հայրենադարձ Կարենը Կասկադում Ալեն Սիմոնյանին ասել է` դավաճան, վերջինիս թիկնապահները բռնել են նրան, որ ԱԺ նախագահը կարողանա թքի քաղաքացու վրա

Այսօր Երևանի կենտրոնում՝ Կասկադում, միջադեպ է գրանցվել քաղաքացի Կարեն Մկրտչյանի և Ազգային ժողովի պատգամավոր Ալեն Սիմոնյանի մասնակցությամբ:

Ազգային ժողովի պատգամավորներ Հայկ Մամիջանյանն ու Ասպրամ Կրպեյանը քիչ առաջ ֆեյսբուքյան ուղիղ եթերում մանրամասներ հայտնեցին միջադեպից.

«Մենք գտնվում ենք Ոստիկանության կենտրոնի բաժանմունքում, որտեղից քիչ առաջ դուրս եկավ Կարեն Մկրտչյանը:

Հայրենադարձ Կարեն Մկրտչյանը, տեսնելով Ազգային ժողովի նախագահի աթոռը զբաղեցնող Ալեն Սիմոնյանին, գոռացել է այն, ինչ գոռում են բոլորը ՔՊ-ականներին տեսնելիս. գոռացել է՝ դավաճան, որից հետո Ալեն Սիմոնյանը կարգադրել է իր թիկնապահներին գալ և Կարենի ձեռքերը բռնել: Թիկնազորի աշխատակիցները եկել և Կարենի ձեռքերը բռնել են, մոտեցել է անձամբ Ալեն Սիմոնյանը, պատասխան հայհոյհանք հնչեցրել Կարեն Մկրտչյանին, ընդ որում շատ կեղտոտ հայհոյհանք, որից հետո օգտվելով առիթից, որ Կարեն Մկրտչյանն անշարժացված է, իրեն բռնում են անվտանգության աշխատակիցները, կներեք, բայց թքել է քաղաքացու աչքին:

Կարդացեք նաև

Այնուհետև անվտանգության աշխատակիցները Կարեինին պահել են մինչև ժամանի ոստիկանությունը, նրան բերել են ոստիկանություն և անձը ճշտելուց հետո բաց թողեցին…»:

Մանրամասները՝ 168.am-ի տեսանյութում

Տեսանյութեր

Լրահոս