
«Նման միջադեպերը պատիվ չեն բերում». ԿԳՄՍ նախարարը՝ Ալեն Սիմոնյանի՝ քաղաքացու երեսին թքելու մասին

Կառավարության այսօրվա նիստի ավարտից հետո լրագրողները ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանին հարցրեցին, թե ինչպե՞ս է գնահատում քաղաքացու երեսին թքելու՝ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանի քայլը:
«Ես գտնում եմ, որ նման միջադեպերը պատիվ չեն բերում, ամբողջ միջադեպի մասին եմ խոսում, որևէ երկրի»:
Անդրեասյանի խոսքով՝ պետք է անեն հնարավորը, որպեսզի նման միջադեպերը չկրկնվեն, իսկ թե ի՞նչ է նշանակում «անել հնարավորը», նախարարը մանրամասնեց.
«Ես այստեղ տեսնում եմ նաև կրթական համակարգի մեծ դերը, տեսնում եմ ցանկացած իմաստով նաև մշակութային, սպորտի ոլորտներում, կրթության ոլորտում… Գիտեք՝ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի ոլորտներն այն ոլորտներն են, որոնք մեծ ներուժ ունեն հանրային համերաշխության…
Ես ասում եմ, որ նման միջադեպերը բազմաթիվ խնդիրներ են ի հայտ բերում, որոնք կան մեր երկրում հանրային համերաշխության և, ընդհանուր առմամբ, մեր վերաբերմունքի իմաստով, կարծում եմ, որ այդտեղ մեծ անելիք ունենք, և առաջին հերթին այդ միջադեպն ընկալում եմ՝ իբրև անելիք…»: