Սա ողբերգական իրողություն է մի ամբողջ ժողովրդի համար: Բացատրում են, թե մենք հին ժողովուրդ ենք, դարեր շարունակ պետականություն չենք ունեցել, չունենք պետականության հիշողություն, ես կտրականապես դեմ եմ այս պնդմանը, որովհետև առանց պետականության, ցեղասպանվելուց հետո եկանք և հասանք 21-րդ դար, մենք 21-րդ դարում ապրող և պետականություն ունեցող ժողովուրդ ենք, որն ուներ 2 հայկական պետականություն:
«Տարածաշրջանում լարված իրավիճակ է, Հայաստանը գրեթե շրջապատված է պատերազմական օղակով, և այս իրավիճակում ոչ ադեկվատ, ոչ համարժեք վերաբերմունքն այն անձանց, ովքեր ներկայացնում են Հայաստանի Հանրապետության իշխանությունը, ինձ համար զարմանալի չէ: Իրականում, այդ մարդիկ իշխանություն չեն, իրենք խամաճիկ են, դրածո, և իրենց տիկնիկի պես դրել են այդ տեղերում ու ասում են՝ հանգիստ նստեք, երբ ասենք՝ հեծանիվ քշեք՝ կգնաք՝ հեծանիվ կքշեք, երբ ասենք՝ գնացեք՝ ուրիշի փաթաթած տոլման ու եփած խաշլաման ցուցադրեք, դա կանեք, երբ ասենք՝ հեծանիվից իջեք՝ էշ քշեք, կիջնեն՝ էշ կքշեն»։
ՀՀԿ ԳՄ անդամների ու Ամասիայի բնակիչների հանդիպման մասնակիցներին միավորող կարևորագույն հարցերը կրկին երկրի անվտանգությունն էր ու դրանից բխող հետևանքների գիտակցումն արթնացնելը: Հավաքվել էին, որպեսզի միասին տարբերակ գտնեն՝ դրանցից խուսափելու համար:
ՀՀԿ ԳՄ անդամների 7 մարզեր կատարած այցերի ընթացքում քննարկվել են ամենատարբեր օրակարգային խնդիրներ՝ անվտանգային հարցերից մինչև սոցիալական: Այս անգամ Շիրակի մարզի Ախուրյան համայնքի բնակիչների հետ հանդիպեցին: Մարզային այցելությունների նպատակն է՝ հենց տեղում լսել մարդկանց երկրում առկա խնդիրների և ստեղծված իրավիճակի մասին, նրանց կարծիքն ու մոտեցումներն իմանալ հնարավոր սպառնալիքները միասնաբար կանխելու ու դրանց դեմ պայքարելու համար:
ՀՀԿ ԳՄ անդամները Հայաստանի արդեն 7-րդ մարզն են այցելել: Շիրակի մարզի Գյումրի քաղաքի բնակիչների հետ հանդիպման նպատակն անկեղծ ու անկաշկանդ զրույցներն էին: Իսկ գյումրեցիների հետ հանդիպումները, ըստ Սամվել Նիկոյանի, գրեթե միշտ են արդյունավետ անցնում: Այստեղ ոչ միայն երկրով մտահոգվողներ կան, այլև առկա խնդիրները լուծելու հստակ առաջարկներ ներկայացնողներ:
«Նույն այդ ԵՄ բոլոր ներկայացուցիչներն այսօր կարծես ձեռքերը լվացել են ՀՀ արդարադատությունից, և իրենք նույնպես ակնհայտորեն մեծ խաղի մասնակից են, որի հետևանքով ՀՀ-ն պետք է վերանա, որի հետևանքով դատարկեցին Արցախի Հանրապետությունը»:
«Այսօր Սերժ Սարգսյանի համար շատ բարդ շրջան է՝ զուտ մարդկային իմաստով։ Արցախն իր հայրենիքն է, իր ծնողներն այնտեղ են հուղարկավորված, իր տունն այնտեղ է, նա մարդ է, որն ունի ապրումներ, զգացմունքներ ու ցավ։ Նա արցախյան ազատամարտում ընկերներ է կորցրել, նրանք հուղարկավորված են արցախյան հողում։ Նա հիմա մեծ ցավ է ապրում, որովհետև Արցախն ազատագրած, փրկած, զարգացրած, ծաղկացրած մարդն ականատես է լինում, որ զավթիչները թուրքական փողերով Արցախը ծախել են։ Բնականաբար, նրա ցավը իմ ու ձեր ցավերից միլիոն անգամ ավելին է, և ես կուզեմ, որ նա առաջնորդի շարժումը»։
Դատարանի բակում լրագրողների հետ զրույցում ՀՀԿ ԳՄ անդամ Մարգարիտ Եսայանն անդրադարձել է Սամվել Բաբայանի վերջին հարցազրույցին՝ նշելով, որ բացարձակ զարմացած չէ նրա արած հայտարարություններից, քանի որ նրան ճանաչում է 90-ականներից և որպես լրագրող՝ նրա գործունեության որոշ դրվագներին շատ լավ ծանոթ է:
Գրեթե վստահ եմ՝ մինչև տարեվերջ ազատվելու ենք այս իշխանությունից. Եսայան
Հայաստանի Հանրապետական կուսակցության Գործադիր մարմնի անդամ Մարգարիտ Եսայանը Նիկոլ Փաշինյանի կողմից պարբերաբար բարձրաձայնվող «խաղաղության պայմանագիրը» համարում է կապիտուլյացիոն հերթական փաստաթուղթը:
Թունիսի Հանրապետության Ջերբա քաղաքում կայացած Ֆրանկոֆոնիայի միջազգային կազմակերպության 18-րդ գագաթնաժողովի ավարտին կազմակերպությունն ընդունել է բանաձև, որով աջակցություն է հայտնել Հայաստանին՝ մտահոգվելով տարածքային ամբողջականության խախտման առնչությամբ։